ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտարարվում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ

Մարտի 9, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի մրցույթ:

 

Մրցույթին կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք

 

  • ունեն միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, կայուն թիմ,
  • տիրապետում են մշակույթի և ստեղծարար ոլորտներում ծրագրերի համակարգման և իրականացման գործընթացին,
  • տիրապետում են և կարող են կազմակերպել ծրագրի վերաբերյալ սոցիալական հարթակներում տեղեկատվության` ժամանակին և պատշաճ տարածում,
  • ունեն մշակութային հանրության հետ տարբեր նեղոլորտային հարթակներում հաղորդակցվելու և իրազեկման գործընթացները կազմակերպելու փորձ և հմտություններ,
  • ունեն/կստեղծեն համապատասխան կայք Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը բազմակողմանիորեն ներկայացնելու և քաղաքացիական հանրության հետ մշտական հաղորդակցման կապը պահպանելու համար,
  • ունեն անգլերենին գերազանց տիրապետող աշխատակազմ (հավելյալ առավելություն է ֆրանսերենի իմացությունը),
  • ունեն մարդկանց հետ հաղորդակցվելու ունակություններ,
  • տիրապետում են համակարգչային և ժամանակակից տեխնիկայի հմտությունների:

Գրասենյակն իր գործունեության ընթացքում անմիջականորեն հաշվետու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Գրասենյակը պարտավոր է.

-կազմակերպել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրով հայաստանյան ծրագրերի մասին իրազեկման գործընթացը,
-կազմակերպել և իրականացնել դրամաշնորհային ծրագրերի հայտարարման գործընթացը,
-իրականացնել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրով կազմակերպված հայաստանյան ծրագրերի մշտադիտարկում,
-պարբերաբար (եռամսյակային և տարեկան կտրվածքով) ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մոնիթորինգային հաշվետվություն կատարված աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ,
-աջակցել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի միջոցով հայաստանյան արվեստագետների և մշակութային կազմակերպությունների առավել ներգրավվածությանը եվրոպական մշակութային ծրագրերում:

Կազմակերպությունը պետք է գրանցված լինի և գործի Երևանում:

Գրասենյակը տեղակայված է լինելու Երևան քաղաքում:

ԵՄ-ն հոգում է գրասենյակի ֆինանսավորման ծախսերի մինչև 60%-ը: Ֆինանսավորման մյուս հատվածը հոգում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Ծախսային ուղղությունները կորոշվեն՝ ըստ կազմակերպության կարիքների:

Գրասենյակն աշխատելու է երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 10:00-18:00-ն:

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ՀՀ ԿԳՄՍ նախախարություն ներկայացնել

  • հայտադիմում,
  • կազմակերպության կանոնադրությունը և պետական գրանցման վկայականը,
  • հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք,
  • կազմակերպության գործունեության մասին տեղեկանք,
  • իրականացված ծրագրերի վերաբերյալ միջազգային և հասարակական կազմակերպությունների կարծիքներն ու երաշխավորագրերը,
  • աշխատանքի կազմակերպման տեսլականը:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն (համակարգող՝ Սվետլանա Սահակյանին) մինչև 2023 թ. մարտի 28-ը՝ հետևյալ էլ փոստով՝ svetlana.sahakyan@escs.am:

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք զանգահարել +374 10 59 96 30:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)