ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արտադպրոցական հաստատության մանկավարժի 1 դրույքաչափը սահմանվել է շաբաթական 20 ժամ

Մարտի 10, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակ­չական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամա­տա­կա­րարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնա­գա­վառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատ­կու­թյունները սահմանելու մասին» որոշման փոփոխությունը :

Ըստ այդմ՝ արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժա­մանակի տևողությունը սահմանվել է շաբաթական 20 ժամ՝ մանկավարժական աշխատանքի 1 դրույքաչափի համար՝ բացառությամբ մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների։ Վերջիններիս աշխատանքի և հանգստի առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան կազմակերպության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով։

Նշենք, որ գործող որոշմամբ՝ արտադպրոցական ուսհաստատություններում մանկավարժները կարող են դասավանդել շաբաթական 24 ժամ, որը, ըստ էության, համարժեք է 1 դրույքի։ Հարկ է նկատել, որ գործող որոշման համապատասխան կետն իրականում կարգավորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող ուսհաստատություններում և հատուկ կամ մասնագիտացված ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տևողությունը։

Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցների, ակումբների, պատանի հայրենասերների, տեխնիկների, բնասերների և տուրիստական կայանների, մարզադպրոցների, առողջարարական ճամբարների և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպությունների միջոցով։

Հետևաբար, արտադպրոցական ուսհաստատություններում մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածության համար անհրաժեշտ է ապահովել մեկ միասնական մոտեցում՝ հստակ սահմանելով 1 դրույքաչափի համար նախատեսված ծանրաբեռնվածությունը, որն ուղիղ կապ ունի նաև նրանց վարձատրության և աշխատանքի պատշաճ կազմակերպման հետ։

Այսպիսով՝ ՀՀ կառավարության որոշման մեջ լրացում կատարելու արդյունքում համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքաչափի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։

Հավելենք, որ ըստ վիճակագրության՝ 2021/2022 ուստարում հանրապետությունում գործել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը՝ Երևանում, մնացած 190-ը՝ ՀՀ մարզերում:

2021/2022 ուսումնական տարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել են 5099 ուսուցիչներ (76.8%-ը՝ կանայք), որոնց 42.6%-ն ունեցել է միջին մասնագիտական կրթություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)