Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ու պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար, Google Cloud-ի գործընկեր SADA-ի միջև ստորագրվել է հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորություններ ունենալու, թվային հմտություններին տիրապետող քաղաքացիների կյանքի որակը բարելավելու նպատակով։ Համագործակցության հուշագիրը կնքվել է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում, որն անցկացվում է մարտի 10-12-ը Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը և SADA-ի նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։
Հուշագիրը կնքելիս կողմերն առաջնորդվել են ՀՀ հանրակրթական դպրոցներում կրթության մակարդակի բարելավման, կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրման փոխադարձ ցանկությամբ։ Հուշագրի համաձայն՝ Հայաստանի պետական մարմինները և SADA-ն համատեղում են ջանքերը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել կողմերին՝ ընդգծելով կրթական բովանդակության հասանելիության կարևորությունը. «Այս գործիքակազմի և համակարգի ներդրմամբ էապես առաջընթաց է ապրելու հասանելիությունը դեպի կրթական բովանդակություն, իսկ յուրաքանչյուր ժողովրդավար, լուսավորյալ և կիրթ հանրության կայացման գործում անվիճելի է հասանելի կրթությունը։ Վստահ եմ՝ այս գործիքակազմի ներդրման արդյունքները շուտով արդեն կտեսնենք։ Ուրախ ենք նաև, որ սա ուղղակիորեն բխում է կրթության ոլորտում ՀՀ կառավարության ռազմավարությունից»։Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանի պետական մարմինները կարևորում են տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման համաշխարհային առաջատար ընկերությունների փորձը։ Վահան Քերոբյանը նշել է, որ Google Workspace for Education ծառայությունների և գործիքակազմի համակարգի ներդրման արդյունքում մեր երեխաները կունենան այն նույն թվային միջավայրը, որը Google-ն արդեն ներդրել է աշխարհի բազմաթիվ երկրներում։
Առաջին փուլում համակարգը ներդրվելու է Հայաստանի մի քանի հանրակրթական դպրոցներում, իսկ պիլոտային ծրագրի հաջող իրականացումից հետո տարածվելու է նաև մյուս բոլոր դպրոցներում։SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը կարևորել է Հայաստանում կրթական համակարգի թվայնացման, դրա արդյունքում կրթության որակի բարելավման և հեռավար կրթության զարգացման անհրաժեշտությունը:«SADA-ն ՀՀ կրթական համակարգում կապահովի Google Workspace for Education գործիքակազմի և ծառայությունների ինտեգրումը, կներդնի Chrome OS-ը և Chrome OS սարքերը՝ Google-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ»,- ասել է Սաֆոյանը։
SADA-ն նաև կտրամադրի ռեսուրսներ նախագծի կառավարումը, ճարտարագիտությունը, փոփոխությունների կառավարման կարգերն ապահովելու համար, կաջակցի ՀՀ պետական մարմիններին արտոնագիր ստանալու հարցում՝ Google-ի որակավորման պայմաններին համապատասխան:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ