ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը հագեցած է պրեմիերաներով

Մարտի 14, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարտի 16-ից ապրիլի 20-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից։

2023 թ․ փառատոնի ծրագրերը հագեցած են պրեմիերաներով։ Փառատոնի բացման համերգին` մարտի 16-ին, առաջին անգամ Հայաստանում կհնչի Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը, Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն դաշնամուրի և նվագախմբի համար։ Փառատոնի բացման համերգին կհնչի Ժիրայր Շահրիմանյանի Առաջին սիմֆոնիան, որը ստեղծվել է կոմպոզիտորի և նվագախմբի համագործակցության արդյունքում, և որը կոմպոզիտորը նվիրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։

Ապրիլի 17-ի համերգի ընթացքում կհնչեն Արամ Սաթյանի Թավջութակի կոնցերտը, Դավիթ Սաքոյանի Պասակալիա և ֆուգա թիվ 2 ստեղծագործությունը սիմֆոնիկ նվագախմբի համար, ինչպես նաև Ջիվան Տեր-Թադևոսյանի 5-րդ սիմֆոնիան՝ «Պագանինի», որը նվիրված է Դմիտրի Շոստակովիչին։

Ապրիլի 20-ի համերգին երաժշտասերները կունկնդրեն Սուրեն Զաքարյանի «Մոնոգրաֆիան» թավջութակի և կամերային նվագախմբի համար, Տիգրան Մանսուրյանի Թավջութակի թիվ 1 կոնցերտը՝ նվիրված Դմիտրի Շոստակովիչի հիշատակին և հատվածներ Գրիգոր Եղիազարյանի «Սևան» բալետից։

Փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Արտեմյանը, թավջութակահար Դավիթ Եժովը։ Փառատոնի փակման համերգին ելույթ կունենա անվանի թավջութակահար Լևոն Մուրադյանը, որի կատարմամբ կհնչի Տիգրան Մանսուրյանի Թավջութակի առաջին կոնցերտը և Սուրեն Զաքարյանի «Մոնոգրաֆիան» թավջութակի և նվագախմբի համար։

Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն և հանրահայտ Անտալ Դորատի դիրիժորների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Ռեմի Դյուրուն:

Փառատոնի բոլոր համերգները ձայնագրվում և տեսագրվում են ժամանակակից բարձրակարգ սարքավորումների միջոցով և հետարտադրական ընթացքից հետո տեղադրվում է նվագախմբի սոցիալական էջերում, նվագախմբի կայքում, ինչպես նաև հանրահայտ միջազգային թվային հարթակներում։

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայաստանյան մշակութային կյանքի նշանակալի իրադարձություններից է և 2010 թվականին հիմնադրվելուց ի վեր անշեղորեն հետևում է հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, ավանդույթների պահպանման, ճանաչման և ընդլայնման իր առաքելությանը:

Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների և նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը: Հայտնի է, որ հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների պարտիտուրներ դեռևս մնում են հեղինակների անձնական կամ այլ արխիվներում և հաճախ գտնվում են անմխիթար վիճակում՝ հասանելի չլինելով ստեղծագործությունների համերգային ներկայացման համար:

Փառատոնի ողջ ընթացքում թվայնացվել են հայ կոմպոզիտորների ավելի քան 100 մեծակտավ ստեղծագործություններ. ձայնագրվել են 250-ից ավելի երաժշտական երկեր, իրականացվել են 180-ից ավելի պրեմիերաներ՝ ներգրավելով Հայաստանում գործող երգչախմբերին, նվագախմբերին և կամերային համույթներին, ինչպես նաև բազմաթիվ անհատ կատարողների, այդ թվում՝ տաղանդավոր երիտասարդ երաժիշտների։ Անցած տարիների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ժամանակակից ձայնագրման տեխնոլոգիաների կիրառմամբ ձայնագրել է հայ կոմպոզիտորների ավելի քան 15 մեծակտավ ստեղծագործություններ, որոնք ամենամյա պարբերականությամբ թողարկվում են նվագախմբի սեփական “Armsymphony Records” ձայնապիտակի վրա։

Փառատոնի ընթացքում հնչած հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները նաև տեղ են գտնում հայտնի մեդիա հարթակներում, ինչպիսիք են Mezzo TV-ն, Medici TV-ն և այլն։

Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու նաև երիտասարդ և նորահայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)