Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցում է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Երեկ՝ մրցումային առաջին օրը, մրցագորգ են դուրս եկել Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Հովհաննես Հարությունյանը (87 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ): Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակչի ուղեգիր է նվաճել միայն Կարապետ Մանվելյանը:
Մանվելյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով հաղթանակ է տարել սերբ Սաբոլց Լոսոնկի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 7:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռահիմ Հասանովին և դուրս եկել կիսաեզրափակիչ: Հաղթանակից հետո Կարապետը, ի նշան հարգանքի, փորձել է սեղմել մրցակցի ձեռքը, բայց վերջինս ագրեսիվ ու ոչ մարզական վարք է դրսևորել և որակազրկվել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից: Կիսաեզրափակչում արդեն Մանուկյանը 1-1 հաշվով հաղթանակի է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Էմին Չակիրի նկատմամբ և դուրս եզրափակիչ: Մանվելյանն այսօր կպայքարի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի ռումինացի Դենիս Միհային:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը ևս դուրս էր եկել կիսաեզրափակիչ, սակայն այս փուլում 0-6 հաշվով զիջել է վրացի Գեորգի Ցոպուրաշվիլիին և այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի Չեխիայի ներկայացուցիչը:
Առաջին մրցումային օրը պայքարի դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Սահակ Հովհաննիսյանը (63 կգ) մեկնարկում 3:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Զիյա Բաբաշովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում զիջել է Թուրքիայի ներկայացուցչին (1:6):
Աշոտ Կիրակոսյանն (77 կգ) ու Հովհաննես Հարությունյանը (87 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում: Հովհաննիսյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել. հաղթանակի դեպքում նա կպայքարի բրոնզե մեդալի համար:
Այսօր՝ մարտի 14-ին, ելույթ են ունենալու մյուս 5 հայ ըմբիշները: Սուրեն Աղաջանյանը (60 կգ) որակավորման փուլում մրցելու է իսպանացի Ասեր Ռոդրիգեսի հետ: Աշոտ Խաչատրյանի (67 կգ) մրցակիցը նույն փուլում լինելու է Ֆրանսիայի, իսկ Հայկ Խլոյանինը (97 կգ)՝ Հունգարիայի ներկայացուցիչը: Հայկ Ասատրյանը (72 կգ) 1/8 եզրափակչում ուժերն է չափելու Կլոդջան Շեհուի (Ալբանիա) հետ, իսկ Կարեն Խաչատրյանի (82 կգ) մրցակիցը լինելու է հունգարացի Պետեր Դոեմոեկին:
Ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մարտի 13-19-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշների ելույթներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայիններին: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի կազմում հանդես կգան Էդիկ Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ