ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Պատանի բնագետ» վիկտորինա

Մարտի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Բնագիտական առարկաների իմացությունը բացում է  բնության գաղտնարանների դռները,  տալիս գիտակցության միջոցով աշխարհն ընկալելու վայելքը, հայտնագործություններ կատարելու, մտահորիզոնն ընդլայնելու աներևակայելի հնարավորություններ ընձեռնում: Ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության ուսուցիչները 8-9-րդ դասարանցիներին ընդգրկել էին  հետաքրքիր, առարկայական դասընթացներում չընդգրկված հարցերի պատասխանների որոնման հաճելի գործի մեջ: Երբ սովորողները դժվարանում էին, օգնության էին հասնում ուսուցիչները: Վիկտորինային մասնակցած 8 թիմերն էլ ոգևորված էին իրենց գործունեությունից, իսկ ուսուցիչներն էլ խոստացան, որ վիկտորինան կլինի ամենամյա և միշտ նոր հարցադրումներով:

Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորում