ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկում է «Լավագույն դպրոցական մինի այգի» 3-րդ մրցույթը

Մարտի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ համատեղ, հայտարարում են «Լավագույն դպրոցական մինի այգի» 3-րդ մրցույթի մեկնարկի մասին։

«Դպրոցական սնունդ» ծրագրի մաս հանդիսացող այս մրցույթի նպատակն ազգային մակարդակում դպրոցական այգիների ստեղծման խթանումն է։ Այն ոչ միայն կօգնի ընդլայնել դպրոցական սննդում օգտագործվող թարմ բանջարեղենի և խոտաբույսերի կիրառությունը, այլև վաղ տարիքից երեխաների շրջանում հետաքրքրություն կառաջացնի օրգանական հողագործության նկատմամբ՝ ծանոթացնելով հողօգտագործման հիմունքներին։

Մրցույթի երեք հաղթողները կստանան մրցանակներ, իսկ առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կպարգևատրվի 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհով։ Գումարը կարող է օգտագործվել դպրոցական այգին զարգացնելու, ընդլայնելու և բարելավելու համար՝ դրանով իսկ շարունակելով խթանել կայուն գյուղատնտեսությունն ու առողջ սնունդը:

2023 թվականի մրցույթի համար կազմակերպիչներն ընտրել են «Ոգեշնչող դպրոցական էկո-այգի» թեման, որը կենտրոնանալու է դպրոցական այգիների մշակման օրգանական եղանակի վրա։ Սա նշանակում է, որ բոլոր մասնակից դպրոցները պետք է պահպանեն օրգանական գյուղատնտեսության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են մի շարք փոխկապակցված բաղադրիչների վրա:

Այս տարվա մրցույթի նոր բաղադրիչներից է նաև այն, որ մասնակից դպրոցներն այգիները ստեղծելիս պետք է ոգեշնչվեն իրենց աշակերտների նկարած այգու նկարներով և գծագրերով:

Մրցույթը բաղկացած է երկու փուլից՝

1-ին փուլի ընթացքում դպրոցները պետք է լրացնեն և ուղարկեն մասնակցության հայտադիմումը։ Վերջնաժամկետը՝ 2023 թ․ ապրիլի 12:

2-րդ փուլում դպրոցները պետք է կազմեն դիմումի համապարփակ փաթեթ և ներկայացնեն այն դիտարկման: Փաթեթը պետք է ուրվագծի դպրոցական այգու ստեղծման և պահպանման՝ դպրոցի փորձը, ինչպես նաև ցույց տա կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու վերաբերյալ գիտելիքներն ու պատկերացումները:

Նախագծի փաթեթների ներկայացման վերջնաժամկետը՝ 2023թ. նոյեմբերի 1։

Ընտրող հանձնաժողովը կգնահատի ստացված նախագծերի փաթեթները և մինչև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը կհայտարարի հաղթողներին։

Մրցույթի կանոնների և հայտերի ներկայացման պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:

Մրցույթի հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում խորհրդատվություն կարելի է ստանալ minigarden.armenia@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով։

Վերջին նորությունների և թարմացումների մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով մրցույթի ֆեյսբուքյան էջին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)