ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ մարտի 24-ին կմեկնարկի «Ազգային թատերական դպրոց» միջազգային նախագիծը։
Մշակույթի և արվեստի ավելի քան 30 երիտասարդ մասնագետներ կմասնակցեն «Կառավարման հիմունքները ժամանակակից ազգային թատրոնում» թեմայով եռօրյա (մարտի 24-26-ը) կրթական ծրագրին, որն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Նախագիծը մշակել և ներկայացնում են Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը և Բեմական արվեստի ռուսաստանյան պետական ինստիտուտը։
«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի և Հայաստանում «Ազգային թատերական դպրոցի» համակազմակերպիչ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական համագործակցությունը։ Ծրագիրը մեկնարկում է այս օրերին Երևանում և կշարունակվի աշնանը։ Սեպտեմբերին Սունդուկյանի անվան ազգային թատրոնը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի «Ալեքսանդրինսկի» XIV միջազգային փառատոնին։ Նոյեմբերին Երևանում կանցկացվեն «Ալեքսանդրինյան թատրոնի օրեր», որոնց ընթացքում Հայաստանի գլխավոր թատերական բեմում կներկայացվեն ռուս դասականների երկերի հիման վրա բեմադրված ներկայացումներ՝ Գոգոլի «Ամուսնությունը» (բեմադրիչ՝ Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկին) և Գորկու «Արևի երեխաները» (բեմադրիչ՝ թատրոնի գլխավոր ռեժիսոր Նիկոլայ Ռոշչին): «Ազգային թատերական դպրոցի» ստեղծագործական ծրագրի շրջանակում վարպետության դասեր ենք անցկացնելու ռեժիսորների և դերասանների համար»,- ասել է Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն, «Ազգային թատերական դպրոց» կրթական նախագծի ղեկավար Սերգեյ Եմելյանովը։
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ նշել է. «Մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում կրթական ծրագրերի իրականացմանը՝ հավատալով, որ նոր սերնդի կրթությունն ապագա հաջողությունների գրավականն է։ Այս տեսակետից մեծապես կարևորում ենք Հայաստանի մշակույթի և արվեստի ոլորտի մասնագետների մասնակցությունը «Ազգային թատերական դպրոց» նախագծին: Միևնույն ժամանակ, այս ծրագիրն ազդարարում է Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի և Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բազմաշերտ համագործակցության սկիզբը։ Սեպտեմբերին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ներկայացումներով հանդես կգա Սանկտ Պետերբուրգում։ Ռուս հանդիսատեսին կներկայացվի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի բեմադրությամբ «Թռիչք կկվի բնի վրայով» (Քեն Քիզի) ներկայացումը։ Նոյեմբերին մեր նոր նախաձեռնության՝ «Երևանյան միջազգային թատերական փառատոնի» շրջանակում կանցկացվի «Ալեքսանդրինյան թատրոնի օրերը Հայաստանում» ծրագիրը»։
Ազգային թատերական դպրոցում սովորելու ընթացքում Հայաստանի մշակույթի և արվեստի երիտասարդ գործիչները կմասնակցեն թիմային վերապատրաստումների, կլսեն Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի և Բեմական արվեստի ռուսաստանյան պետական ինստիտուտի առաջատար մասնագետների դասախոսությունները, կմշակեն ստեղծագործական նախագծեր, որոնց պաշտպանությունը կանցկացվի փորձագիտական խորհրդի առջև։ Ծրագրի մասնակիցները բաց երկխոսություններ կունենան Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովի, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Չեպուրովի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոռեկտոր Անաստասիա Յարմոշի հետ։
Նշենք, որ «Ազգային թատերական դպրոց» նախագիծը Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի և Ռուսաստանի ազգային թատրոնների ասոցիացիայի նախաձեռնությունն է։ Ծրագրի պատվավոր գործընկերն է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը։ Ծրագրի գործընկերներն են Ռուսաստանի թատերական արվեստի (ГИТИС) և Ռուսաստանի բեմական արվեստի պետական ինստիտուտները։
Ծրագրի կազմակերպիչն է «Ալեքսանդրինսկի» բարեգործական հիմնադրամը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ