ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կատարված և նախատեսվող ծրագրային աշխատանքները. ասուլիս

Մարտի 24, 2023
Հարցազրույցներ, ելույթներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել պաշտոնավարման 100 օրվա ասուլիսով: Նա ներկայացրել է ոլորտներում կատարված և նախատեսվող ծրագրային աշխատանքները, անդրադարձել կառավարման խնդիրներին:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս ընթացքում սկսվել է արդյունավետ կառավարման շուրջ աշխատանքը՝ նախարարության կառուցվածքային փոփոխությունների իրականացմամբ:

«Մեր նպատակն է, որ և՛ ֆունկցիոնալ բաշխումները, և՛ արվող աշխատանքներն առավել արդյունավետ դառնան, այս ուղղությամբ կարևորվել են թվայնացման գործընթացները, մանրամասն վերլուծվել են, թե որ գործառույթներն է հնարավոր իրականացնել քիչ վարչարարությամբ: Առաջիկայում երկու փուլով կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում: Առաջին փուլով կարվեն ֆունկցիոնալ բաշխումները, իսկ երկրորդ փուլում փոփոխություններն ուղղված կլինեն ավելի շատ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ձևավորմանը»,- ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ նախարարությունում կան թափուր աշխատատեղեր և առաջիկայում դրանց համալրման ուղղությամբ աշխատանքներ են տարվելու, հայտարարվելու են մրցույթներ։

2023 թ. սեպտեմբերից բոլոր դպրոցներում փուլային ձևաչափով կներդրվի հանրակրթության նոր չափորոշիչը

Անդրադառնալով հանրակրթության ոլորտի բարեփոխումներին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ամբողջացվել է հանրակրթության կառավարման գործընթացի նախապատրաստման իրավական ողջ փաթեթը, հաստատվել են բոլոր անհրաժեշտ կարգերը: Առաջիկայում կառավարման վերափոխված համակարգը կսկսի գործել այն դպրոցներում, որտեղ տնօրենների լիազորությունների ժամկետներն ավարտվում են, կառավարման գործառույթները կիրականացվեն տնօրենի և վարչական համակարգողի կողմից:

Ժաննա Անդրեասյանը նաև հայտնել է, որ 2023 թվականի սեպտեմբերից բոլոր դպրոցներում փուլային ձևաչափով կսկսվի ներդրվել հանրակրթության նոր չափորոշիչը, որը նախորդ երկու տարիներին փորձարկվել է Տավուշի դպրոցներում:

Չափորոշչի ներդրման նպատակով իրականացվելու են մեծածածալ վերապատրաստումներ. «Ամբողջ հանրապետությունում առանձնացրել ենք մենթոր 53 դպրոցներ, որոնց հետ ակտիվ աշխատանք է տարվում, ԿԶՆԱԿ-ի կողմից իրականացվելու են վերապատրաստումներ»:

Կամավոր ատեստավորման և տարակարգի համակարգերը ընդլայնվել են

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորմանը՝ Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ այդ գործընթացը բարելավվել է. « Այս տարի արդեն կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենան նաև դպրոցում չաշխատող, սակայն ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող անձինք, որոնք հետագայում կարող են դպրոցում աշխատանքի անցնել՝ ունենալով բարձրացված դրույքաչափ և համապատասխան հավելավճար»,- նշել է նախարարը և հավելել, որ մարտի 27-ից կսկսվի դիմումների ընդունումը, որը կտևի 2-3 ամիս։

Նրա տեղեկացմամբ՝ սկսվել է արտադպրոցական ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը. «Սա համարում եմ թիմային աշխատանք, երկու ամսում կարողացել ենք օրենքի փոփոխություն կատարել, մշակել ենք կամավոր ատեստավորման կարգը, թեստերը, ուղեցույցը, էլեկտրոնային համակարգը: Մարտի 15-ից մինչև ապրիլի 9-ը դիմումներն ընդունվում են, արդեն ունենք շուրջ 100 դիմում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Մարտի 9-ից հայտարարվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման նպատակով փաստաթղթերի ընդունելություն, որը 30-50 տոկոս հավելավճարի հնարավորություն է ստեղծում համակարգի մանկավարժական աշխատողների համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…