ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Սպորտի ոլորտում ևս ունենք լրջագույն անելիքներ». Ժաննա Անդրեասյան

Մարտի 24, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել պաշտոնավարման 100 օրվա ասուլիսով: Նա ներկայացրել է ոլորտներում կատարված և նախատեսվող ծրագրային աշխատանքները, անդրադարձել կառավարման խնդիրներին:

Խոսելով սպորտի ոլորտում իրականցված և սպասվելիք ծրագրերի մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ այս ոլորտում ևս կան լրջագույն անելիքներ:

«Այս տարի մեր երկրում նախատեսված են սպորտային մեծ միջոցառումներ, մասնավորապես ապրիլին Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի, բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունները, ինչպես նաև աշնանը կայանալիք սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը: Մի կողմից մեր անելիքներն այս սպորտային միջոցառումների կազմակերպման գործընթացներն են, որոնք իհարկե, նախարարությունը չի անում միայնակ, մյուս կողմից սպորտի ոլորտում մեր նախապատրաստական աշխատանքներն են Փարիզում 2024 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ մեր մարզիկների պատշաճ մարզավիճակի ապահովման համար: Այդ նպատակով նախորդ տարվանից գործարկվել է նպաստների տրամադրման ծրագիրը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումների անցկացումը: Նա տեղեկացրել է, որ «Վարչապետի գավաթ» շարքի բոլոր հինգ մրցաշարերն այս տարի կանցկացվեն լավարկված և բարելավված ձևաչափերով, որպեսզի հնարավոր լինի նաև ավելի մեծ մասնակցություն ապահովել: Նախարարի ընդգծմամբ՝ սա նույնպես շարունակական քաղաքականություն է:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սպորտային ենթակառուցվածքների զարգացման առումով ևս մեծ ծավալի աշխատանք է իրականացվում:

«Կառավարության վերջին նիստում հաստատվեց Արթուր Աբրահամի անվան բռնցքամարտի մարզադպրոցի կառուցման որոշման նախագիծը: Ենթակառուցվածքների բարելավմանը նույնպես շարունակելու ենք մեծ ուշադրություն դարձնել»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)