ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի պատմական «Դվին մայրաքաղաքի» տարածքում իրականացվում են պեղման աշխատանքներ

Մարտի 27, 2023
Մշակութային լուրեր

Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նախատեսում են 2023-2024 թթ. հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում։

Նախատեսվող թանգարանի տարածքը ստուգելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի այդ հատվածի հետախուզական պեղումների 2 փուլը:

«Դվին մայրաքաղաքի» ընթացիկ և ստուգողական պեղումներն իրականացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, արշավախմբի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

2023 թ. պեղումները նախատեսվում է իրականացնել մարտ-ապրիլ ամիսներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն