ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շուտով Իջևանում շահագործման կհանձնվի պետական աջակցությամբ ստեղծված երիտասարդական կենտրոնը

Մարտի 27, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Տավուշի մարզկենտրոն Իջևանում ծանոթացել է ԿԳՄՍՆ դրամաշնորհային աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին։

Կենտրոնը նախատեսված է Իջևանի մշակույթի տան մի հատվածում և զբաղեցնում է մոտ 100 քմ տարածք։

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հետաքրքրվել է կենտրոնի արտաքին և ներքին ձևավորման, կահավորման, որակական չափանիշների, հարակից տարածքի բարեկարգման, ընթացիկ այլ խնդիրներով։ Նա հատկապես ընդգծել է ներառականությունն ապահովող հնարավորությունների կարևորությունը՝ մասնավորապես թեքահարթակների առկայության, համապատասխան միջավայր ստեղծելու առումով։

Նախարարի տեղակալին զեկուցվել է, որ շենքը կոսմետիկ վերանորոգման փուլում է․ հիմնական աշխատանքներն արդեն արված են, և շուտով այն պատրաստ կլինի դռները բացելու տավուշցի երիտասարդների առջև։ Ներկայացվել են տարբեր սրահների բովանդակությունն ու թեմատիկ նշանակությունը, ինչպես նաև ընթացիկ խնդիրները, որոնք հաջորդիվ լուծում կստանան՝ համայնքապետարանի հետ համագործակցելով։

ԿԳՄՍ փոխնախարարի գնահատմամբ՝ կենտրոնի աշխարհագրական դիրքը և շենքի պատմական նշանակությունն արդեն իսկ լավ նախապայմաններ են՝ լիարժեք ապահովելու երիտասարդների մասնակցայնությունն ու ակտիվությունը։

Երիտասարդական կենտրոնը կառուցվում է «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» դրամաշնորհային մրցույթի շրջանակում։ Այն երիտասարդների համար ծառայելու է որպես տարբեր թեմատիկ քննարկումների, սեմինարների, դասընթացների, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների իրականացման հարթակ, ապահովելու է երիտասարդների ինտելեկտուալ ժամանցը և նրանց սոցիալականացումը:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ ծրագրով նախատեսված է մինչև 2026 թվականը ՀՀ ամբողջ տարածում ունենալ 25 երիտասարդական կենտրոն. դրանցից երկուսը՝ մեկը Իջևանում և մյուսը՝ Մեղրիում, շուտով կհանձնվեն շահագործման:

Երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակն է բացահայտել ու շարունակական զարգացնել տվյալ համայնքների երիտասարդների կարողությունները, բարձրացնել իրազեկվածության մակարդակը, կազմակերպել ինտելեկտուալ ժամանց:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)