ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավստրիայում կայանալու է «Կամուրջ` ավանդական և ժամանակակից կատարողական արվեստի միջև» խորագրով համաժողովը

Մարտի 27, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հուլիսի 25-29-ն Ավստրիայում կկայանա «Կամուրջ` ավանդական և ժամանակակից կատարողական արվեստի միջև» խորագրով համաժողովը:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են ավանդական և ժամանակակից արվեստի ընդհանրությունները և այդ երկու ուղղությունները կամրջելու, փոխկապակցելու նոր հնարավորությունները:

Համաժողովին կմասնակցեն ոլորտը ներկայացնող անվանի մասնագետներ, որոնց մասնակցությունն առավել արդյունավետ կդարձնի համաժողովի քննարկումները, կնպաստի ստեղծագործական համագործակցության նոր ցանցերի ստեղծմանը, կապահովի հետադարձ կապն արհեստավարժ և սկսնակ արվեստագետների ու ոլորտի մենեջերների միջև:

Համաժողովին կարող են մասնակցել`

  • թատրոնի ռեժիսորներ և դերասաններ,
  • պարուսույցներ և պարողներ,
  • կրկեսի տնօրեններ և արտիստներ,
  • գիտաժողովների և փառատոների կազմակերպիչներ, 
  • տարբեր համալսարանների կատարողական արվեստի ֆակուլտետների դասախոսներ և ներկայացուցիչներ:

Համաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է նամակ-հաղորդագրություն ուղարկել info@phisicalityinacting.com էլեկտրոնային հասցեին, հեռ.՝ 010-599-631, ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն