ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կրթության բարձր որակի ապահովումը թիմային աշխատանքի արդյունք է». Արաքսիա Սվաջյան

Մարտի 28, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում «Արհեստների կամպուս» ծրագրի առաջին փուլի մեկնարկին:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: Հայաստան այցի շրջանակում միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ (ՕՌԱ) շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակության անդամները (այդ թվում՝ Ֆրանսիայի տարբեր քաղաքների քաղաքապետեր):

Նրանք շրջել են ուսումնական հաստատությունում, ծանոթացել գործունեությանը, ուսուցանվող մասնագիտություններին, աշխատանքային և տեխնիկական պայմաններին: Ուսանողները ցուցադրել են իրենց մոդելավորած հագուստները, ներկայացրել խոհարարական հմտությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին, մասնավորապես ՕՌԱ շրջանային խորհրդին՝ որպես կենտրոնի գործունեության ֆինանսավորող, արդյունավետ համագործակցության և այսօրինակ կրթական որակ ապահովելու համար:

«Այս ուսումնական հաստատության ձեռք բերած արդյունքները լիովին համահունչ է ԿԳՄՍ նախարարության՝ միջին մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված քաղաքականությանը և արտացոլում են մեր սահմանած գերակայությունները: Այս ոլորտում անելիքները շատ են. պլանավորում ենք կրթության տարբեր մակարդակներում՝ թե՛ ենթակառուցվածքների, թե՛ կարողությունների զարգացման, թե՛ ուսումնական ծրագրերի վերանայման միջոցով բարձրացնել ոլորտի գործունեության արդյունավետությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ ուսումնական հաստատության հաջողության գրավականը տարբեր կառույցների և արտասահմանյան գործընկերների թիմային աշխատանքի արդյունք է:

Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ «ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ռազմավարական ծրագրում» առանձին և շատ կարևոր մասնաբաժին ունեն մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված գործողությունները: Այս համատեքստում նախատեսվում է ունենալ ռեսուրս կենտրոններ, հանրապետական նշանակության քոլեջներ, և այս գործընթացի շրջանակում ֆրանս-հայկական քոլեջի կարողությունների և հնարավորությունների զարգացումը համահունչ է պետական առաջնահերթություններին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է փորձի փոխանակումը նաև այլ ուսումնական հաստատությունների հետ և վստահություն է հայտնել, որ ֆրանսիական փորձն օգնելու է զարգացնել հնարավորությունները, կրթական ծրագրերը և քննարկել նոր մասնագիտություններ ներդնելու հեռանկարները: Փոխնախարարը նկատել է՝ սովորողները հիացնում են ոչ միայն լավ կրթությամբ, այլև գեղեցիկ ֆրանսերենով արտահայտվելու կարողությամբ:

Կողմերի հավաստմամբ՝ արհեստների կամպուսի գործունեության կարևոր ուղղությունը Հայաստանի մարզերում լավագույն փորձի տարածումն է լինելու` պետական և մասնավոր հաստատությունների հետ համագործակցությամբ: Այս համատեքստում նախատեսվում է համագործակցության հուշագիր կնքել Սյունիքի մարզի հետ՝ կարևորելով կրթության վրա հիմնված տնտեսության զարգացումը:

Նշենք, որ «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի ու Հայաստանի կառավարությունների միջև 1995 թվականին կնքված մշակույթի, գիտության և տեխնիկայի բնագավառներում կնքված համագործակցության հուշագրի շրջանակում և գործում է 2002 թվականից, որտեղ մինչ օրս կրթվել են 3000-ից ավելի ուսանող:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)