ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի 14-րդ շրջափուլը մեկնարկել է

Մարտի 28, 2023
Մշակութային լուրեր

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի հերթական 14-րդ շրջափուլի («International Fund for Cultural Diversity») դիմորդները հայտերը պետք է ներկայացնեն մինչև 2023 թվականի մայիսի 16-ը` գրանցվելով https://en.unesco.org/creativity/applicant/register հիմնադրամի առցանց կայքէջին:

Հիմնադրամի միջոցների օգտագործման ուղեցույցի համաձայն՝ անհրաժեշտ է կազմավորել ազգային մակարդակով հայտերի ընտրության գործընթացը համակարգող խումբ՝ Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի, ոլորտի պատասխանատու պետական մարմնի կամ մարմինների, ինչպես նաև մշակույթի ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ընտրված 4 հայտերը ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը պետք է ներկայացվեն մինչև 2023 թ. հունիսի 30-ը:

Հիմնադրամին դիմելու մանրամասներին, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող ծրագրերին և ընտրության չափանիշներին կարելի է ծանոթանալ https://en.unesco.org/creativity/ifcd/apply կայքէջից։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն