ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մշակույթի և սպորտի ոլորտների հատկացումներն էականորեն ավելացել են

Մարտի 30, 2023
Մշակութային լուրեր Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարությունում կայացել են մշակույթի և սպորտի ոլորտների 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումներ, որոնք անցկացրել են նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Կարեն Գիլոյանը:

Քննարկմանը մասնակցել են ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Առանձնացված է 2 բաղադրիչ՝ ուղղված միջազգային համագործակցությանն ու մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագիրը՝ ընդգծելով, որ այն արտացոլում է ՀՀ մշակույթի պետական ռազմավարության առաջնահերթությունները:

Ըստ փոխնախարարի՝ էապես ընդլայնվել են հատկացումները մշակույթի ոլորտում: 2024-2026 թթ. բյուջետային հայտում և միջնաժամկետ ծախսային ծրագրում նա առանձնացրել է 2 հիմնական բաղադրիչ՝ միջազգային համագործակցության ընդլայնման և մարզերում մշակութային կյանքի ակտիվացման ուղղություններով:

«21-րդ դարում խոսել մշակութային կյանքի ակտիվացման և մշակութային քաղաքականության մասին, առանց միջազգային կառույցների հետ սերտ համագործակցության և ճանաչելի դարձնելու, անհնար է պատկերացնել: Շատ կարևոր է նաև մշակութային գործունեությունը չկենտրոնացնել մայրաքաղաքում, այլ տարածել և հասանելի դարձնել նաև մարզերում՝ տարբեր ծրագրերի ու հստակ քաղաքականության միջոցով»,- ասել է Արա Խզմալյանը:

Այս առումով առաջիկա անելիքներից նա ընդգծել է, որ Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ նախատեսվում է հրատարակել անգլերեն պատկերագիրք՝ նվիրված կոմպոզիտորի գործունեությանը: Մարզերում մշակութային կյանքի գործունեությունն ապահովելու տեսանկյունից պետական քաղաքականությամբ նախանշված է մշակութային տները հանրային կյանք վերադարձնելն ու դրանք կենսունակ դարձնելը՝ նաև մայրաքաղաքի գեղարվեստական մշակույթի արդյունքը մշակույթի տներում ներկայացնելով:

Նախարարի տեղակալը ներկայացրել է կրթամշակութային գործունեության՝ նախորդ տարվա արդյունքները. 2022 թ. շուրջ 20.000 աշակերտներ մասնակցել են տարբեր նախագծերի՝ «Դասարվեստ», Դասարան+դասական», «Քո արվեստը դպրոցում», «Զարդագիր» և այլն: Այս տարվա համար հատկացումներն ավելացել են:

Քննարկման մասնակիցները վերահաստատել են մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված քաղաքականության առաջնահերթությունը՝ շեշտադրելով ուշադրության կենտրոնացումը երաժշտական և արվեստի դպրոցներին:

Նախատեսվում է համերգաշարերի կազմակերպում՝ նախանշելու տաղանդավոր երեխաների կարիերայի ճանապարհը՝ պետական ուշադրության տակ պահելով նրանց զարգացման ընթացքը:

Արա Խզմալյանն ընդգծել է, որ սահմանված կարգով կարիքների գնահատումից հետո ընդլայնվել է նաև երաժշտական գործիքների ձեռքբերման բյուջեն: Կարևորվել է գործիքների նկատմամբ հատուկ վերաբերմունքի ձևավորման մշակույթը:

Տեղեկացվել է, որ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը պետական աջակցությամբ շուտով կունենա երգեհոն, ինչն աննախադեպ ձեռքբերում է երաժշտական միջավայրի համար:

Քննարկմանն անդրադարձ է եղել 2024 թ. նախատեսվող 2 մեծ միջոցառման՝ նվիրված Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներին:

«Հայ-ֆրանսիական և հայ-վրացական համատեղ հայտ ենք ներկայացրել 2 մեծանուն հայերին ընդգրկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցում»,- իրազեկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ այս համատեքստում ևս ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը ճանաչելիության բարձրացման տեսանկյունից: Այս առումով հիշատակվել է նաև հայ մշակույթը օտարալեզու գրականությամբ հանրահռչակելու քաղաքականությունը, որը պարբերական բնույթ է կրելու:

Ներկայացվել է նաև մշակութային ենթակառուցվածքների՝ համերգային և թատերական հաստատությունների բարելավմանն ուղղված գործունեությունը, ընդգծվել դրա կարևորությունը՝ հանդիսատեսին նորովի ներկայանալու և ավելի գրավիչ պայմաններ ունենալու տեսանկյունից: «Ապահովելով ստեղծագործելու բարենպաստ պայմաններ՝ մեծացրել ենք մշակութային հաստատությունների տնօրեններին ուղղված պահանջները»,- ասել է Արա Խզմալյանը: Նա տեղեկացրել է, որ Կառավարությունը ներդրել է ֆինանսավորման նոր մոդել, համաձայն որի՝ տվյալ մշակութային կառույցը, սեփական ջանքերով մեծացնելով եկամուտները, հնարավորություն է ունենում պետությունից ստանալու նույնչափ հատկացում:

Կողմերն ընդգծել են նաև մշակութային օջախներում ներառականության ապահովման կարևորությունը ոչ միայն ֆիզիկական, այլև բովանդակային հասանելիության առումով:

Կառավարության ոլորտային քաղաքականությունն ուղղված է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորմանը

Տեղի է ունեցել քննարկում նաև սպորտի ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի վերաբերյալ: Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ ծրագիրը ներառում է մասսայական սպորտի և մեծ նվաճումների սպորտի ենթաոլորտները, իսկ Կառավարության ոլորտային քաղաքականությունն ուղղված է բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և ակտիվ հանգստի արմատավորմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով բնակչության առողջության ամրապնդմանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Կառավարությունը խրախուսում է նաև մարզական բարձր արդյունքները միջազգային մրցասպարեզներում, աջակցում է մարզական ֆեդերացիաների գործունեությանը:

Մեծ նվաճումների սպորտի ոլորտում, մասնավորապես, աջակցություն է տրամադրվում հայ մարզիկներին՝ պատշաճ պատրաստվելու և մասնակցելու հեղինակավոր մրցաշարերին, այդ թվում՝ պարալիմպիկ, առանձին մարզաձևերի զարգացմանը, խրախուսվում են նվաճումներ արձանագրած մարզիկները և ոլորտի աշխատակիցները։

Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն առաջարկել է քննարկել ձմեռային Օլիմպիական խաղերի նախապատրաստության համար ֆինանսական աջակցության տրամադրումը բյուջետային հայտում ներառելու հարցը, ինչպես նաև որոշ հարցեր քննարկել մարզագույքի և մարզահագուստի հատկացումների վերաբերյալ:

2022 թվականին ամբողջովին վերանայվել են մասսայական սպորտի միջոցառումները և հաստատվել են «Վարչապետի գավաթ» անվանակարգի տակ սիրողական խճուղավազքի (կրոսավազքի), սեղանի թենիսի, խճուղային հեծանվավազքի, լողի մրցաշարեր, այլ մասսայական միջոցառումներ, աջակցություն համայնքներին մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման համար, Համաշխարհային ունիվերսիադային Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակության մասնակցության ապահովման միջոցառումներ:

2023-2025 թվականներին ծրագրում ընդգրկված միջոցառումները փոփոխվում են՝ կախված միջազգային մրցաշարերի ժամանակացույցից: Հավելյալ միջոցներ են նախատեսվել ադապտիվ սպորտին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)