ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցույթ՝ երաժշտական և արվեստի դպրոցների ուսումնամեթոդական գրականության մշակման և հրատարակման համար

Մարտի 30, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուղեցույցների և առարկայական ծրագրերի մշակման և տպագրման նպատակով՝ 2023 թվականին աջակցություն ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորելու համար:

 

Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝

  1. հայտ (ձևը կցվում է),

  2. նախահաշիվ (ձևը կցվում է),

  3. գույքային իրավունքի փոխանցումը հավաստող պայմանագիր:

Ներկայացված նախահաշիվները ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:

Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են հետ ստանալ տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023 թ. ապրիլի 17-ը հետևյալ հասցեով՝ nane.karapetyan@escs.am:

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն, հեռ.՝ (011) 599-631:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն