ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Արտաշունչ» թատերական արվեստի փառատոնը Անապա քաղաքում

Մարտի 31, 2023
Սփյուռքի լրատու

Մարտի 23-ից 27-ը Անապա քաղաքում անցկացվեց «Արտաշունչ» թատերական արվեստի փառատոնը՝ թումանյանական օրերին ընդառաջ։ Փառատոնի շրջանակներում մասնակիցները, հյուրերը, կազմակերպիչները համախմբվել էին գրական-երաժշտական, թատերական արվեստի շուրջ։ Այստեղ յուրաքանչյուրը հնարավորիություն ունեցավ ի հայտ բերել իր տաղանդը և դրանով իսկ ոգեշնչել մշակութասեր հանդիսատեսին։ Ահա ազգային տարազներով բեմում են Թումանյանի սիրված հեքիաթների հերոսները՝ «Անխելք մարդը», «Կիկոսի մահը», «Անհաղթ աքլորը», «Կացին ախպերը», «Շունն ու կատուն», «Քաջ Նազարը»: Հնչեցին Թումանյանի տեքստերով երգեր ու ոտանավորներ։ Լավագույններն արժանացան մրցանակների։ Կարծում ենք, որ փառատոնը լիարժեք ծառայեց իր նպատակին՝ միավորել արտերկրում ծնված հայ մանուկներին, աջակցել նրանց տաղանդի բացահայտմանն ու զարգացմանը և նպաստել հայապահպանման սրբազան գործին։ Ցավալի է, որ քչերն արձագանքեցի այս հայաշունչ տոնին։ Հուսանք, որ առաջիկայում ավելի կմեծանա փառատոնի մասնակիցների թիվը։ Դոնի Ռոստով քաղաքի հայոց լեզվի ուսուցիչների պատվիրակությունն իր երախտագիտությունն է հայտնում հայրենասեր հայուհի Կարինե Փիլոյանին և փառատոնի կազմակերպիչներին՝ նվիրական ջանքերի համար։ Տպավորությունները շատ վառ են և անմոռաց։ Անապայում կրկին հանդիպելու հույսը տարել ենք մեզ հետ։ Մինչ նոր հանդիպում։

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…