ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն:
Այցի ընթացքում նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Տնօրեն Վահան Բադալյանը նախարարին ծանոթացրել է Գեղագիտության ազգային կենտրոնի շենքային պայմաններին և ենթակառուցվածքներին: Կենտրոնի ցուցադրության սրահում նախարարը դիտել է մանուկների և պատանիների ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը՝ հիացմունքի ու գովեստի խոսքեր ուղղելով երեխաների ստեղծագործությունների վերաբերյալ: Այնուհետև շրջայց է կատարվել մշտական ցուցադրությունների սրահներում, որտեղ ներկայացված են կենտրոնի տարբեր տարիների սաների աշխատանքները:
Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ Գեղագիտության ազգային կենտրոնն այն եզակի կառույցներից է՝ թանգարանային արժեքավոր հավաքածուներով և միջավայրով, որտեղ երեխաները շարունակում են կրթվել՝ ստանալով մշակութային ու գեղագիտական կրթություն:
«Գեղագիտության ազգային կենտրոնում են կրթվել և արվեստի ուղին ընտրել մեր շատ ու շատ նշանավոր արվեստագետներ: Այստեղ ներկայացված են մեր անվանի արվեստագետների մանկության և դեռահասության տարիների ստեղծագործությունները, որոնք գեղարվեստական դաստիարակության և արվեստի զարգացման ուղղությամբ կենտրոնի ներդրման վկայությունն են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի գնահատմամբ՝ Գեղագիտության ազգային կենտրոնն արվեստի ոլորտում ուղենշային մի կառույց է, որի գործունեությունն ընդգրկում է նաև մարզերը: Իր գործունեությամբ կենտրոնը հավասար հնարավորություններ է ընձեռում Երևանում և մարզերում ապրող երեխաներին ստանալու կրթական ծառայություններ՝ ուղղված նրանց կարողությունների և տաղանդի զարգացմանը.
«Կենտրոնն ուղենշային է նաև աշխատանքի մեթոդաբանության առումով և կարող է հանդես գալ որպես մենթոր՝ ոլորտում գործող այլ կազմակերպությունների ու կառույցների համար: Այդ ռեսուրսը կենտրոնն ունի, և մենք պետք է խոսենք կենտրոնի զարգացմանն ուղղված քայլերի մասին: Մենք արտադպրոցական կրթության ոլորտի զարգացման քաղաքականություն ենք վարում՝ ոլորտում վարձատրության բարձրացման, բովանդակային չափորոշիչներ սահմանելու տեսանկյունից, և այստեղ պետք է ունենանք առանցքային, հանգուցային այն կետերը, որոնց վրա հենվելով՝ կկարողանանք որակական նոր նշաձող ունենալ»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել՝ որպես բազային կառույց պետք է առավելագույնս օգտագործել կենտրոնի ներուժը:
Նշենք, որ շրջայցից հետո Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը նախարարին և փոխնախարարին հանգամանորեն ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, նախատեսվող խոշոր ծրագրերը: Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու կարևոր նախագծերի իրականացմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ