ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջավայր և պայմաններ՝ երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ինքնադրսևորման համար

Մարտի 31, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է երիտասարդության ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկմանը ներկա են եղել ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկայացնելով միջնաժամկետ ոլորտային հայտը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ երիտասարդական պետական քաղաքականությունն ուղղված է երիտասարդության մասնակցության, սոցիալականացման և ինքնիրացման անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, երիտասարդության ներուժի ներգրավմանն ու զարգացմանը:

2024-2026 թթ. բյուջետային հայտում և միջնաժամկետ ծախսային ծրագրում նախարարի տեղակալն առանձնացրել է ոլորտի հիմնական թիրախները՝ ստեղծել 25 երիտասարդական կենտրոն, համայնքներում հիմնել 23 սոցիալական ձեռնարկություն, ավելացնել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շահառուների թիվը և այլն: Նպատակային է համարվում նաև ընդլայնել տարբեր ծրագրերի և միջոցառումների միջոցով երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքին, խթանել երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպը, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակությունը, մեծացնել երիտասարդների զբաղվածության հնարավորությունները։

Խոսելով ՀՀ համայնքներում երիտասարդական կենտրոններ ստեղծելու ծրագրի մասին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ համայնքներում նախատեսվում է ստեղծել միջավայր և պայմաններ երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ինքնադրսևորման համար:

Քննարկվել է «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման անցկացման կարևորությունը: Անդրադարձ է եղել երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված պետական ծրագրերի և միջոցառումների շրջանակում տրամադրվող մրցութային դրամաշնորհներին: Նշվել է, որ դրանք ուղղված են մարզաբնակ երիտասարդների կարողությունների (մեդիագրագիտություն, թվային գրագիտություն և այլն) զարգացմանը:

Առանձնացվել են նաև երիտասարդական ծրագրերի շրջանակում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված միջոցառումներ անցկացնելու թիրախային նպատակները, որոնք ուղղված են երիտասարդության շրջանում իրազեկվածության բարձրացմանը:

Քննարկման մասնակիցները կարևորել են ծրագրի շուրջ իրականացվող հանրային քննարկումները և հաշվետվողականությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)