ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են թատրոնների բարեփոխման հարցերը

Ապրիլի 3, 2023
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային հանդիպում է ունեցել թատերական կազմակերպությունների տնօրենների հետ:
Քննարկվել են կառավարման համակարգի արդիականացման, ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր:

Անդրադարձ է կատարվել նախարարության նախաձեռնությամբ իրականացվելիք բաժանորդային համակարգի կատարելագործման միջոցառումներին: Մասնակիցներն առաջարկվող բարեփոխումների վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Թատրոնների տնօրենների հետ քննարկվել են նաև աշխատանքային ընթացիկ խնդիրները, որոնք վերաբերել են կազմակերպությունների խաղացանկային քաղաքականությանը, մարզային համագործակցությանը և այլ հարցերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն