ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կտեղադրվի Շուշանիկ Կուրղինյանի արձանը. հատկացումներ՝ պեղումների և հուշարձանների վերականգնման նպատակով

Ապրիլի 3, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ կատարվել է ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխում:

Հատկացվել է 54 մլն 98.2 հազար դրամ գումար, որով նախատեսվում է իրականացնել 1 տարածքի պեղումների, 2 հուշարձանի վերականգնման և 1 արձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներ։

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգում

2022 թվականին մեկնարկած թանգարանի նորոգման, ամրակայման աշխատանքները, ըստ նախնական ծրագրի, նախատեսվում էր ավարտել 2024 թ.: Ամրակայման և նորոգման աշխատանքների ավարտը 2023 թ. ապահովելու նպատակով այս տարվա պետական բյուջեի միջոցներից լրացուցիչ կհատկացվի 28 մլն 837.5 հազար դրամ:

Բջնի գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնում

Վերականգնման աշխատանքները նախատեսվում էր իրականացնել 2022 թ., սակայն եղանակային ցուրտ պայմաններից ելնելով` աշխատանքները հետաձգվել են մինչև 2023 թ. օգոստոսի 1-ը: Կառավարության որոշմամբ 8 մլն 285.7 հազար դրամ է հատկացվել՝ նախատեսված աշխատանքները ժամանակին կատարելու նպատակով:

Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրու տեղադրում

Գրող, հասարակական գործիչ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրու հեղինակը հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանն է: Կիսանդրին տեղադրված է եղել Կոմիտասի անվան պանթեոնում, սակայն 2021 թ. այն գողացվել է: Այս տարվա սեպտեմբերի 5-ին նշվելու է հեղինակ Սարգիս Բաղդասարյանի 100-ամյակը, ինչի կապակցությամբ հեղինակի ժառանգը՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը, դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ աջակցություն խնդրելով կիսանդրու վերականգնման համար: Վերջինս նաև ներկայացրել է Շուշանիկ Կուրղինյանի արձանի պատրաստման և տեղադրման համար կազմված ու փորձաքննված նախահաշվային փաստաթղթերը, որոնց համաձայն՝ աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 7 մլն 325 հազար դրամ: Միաժամանակ, հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետը և հեղինակային իրավունքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ աշխատանքները ձեռք կբերվեն մեկ անձից գնման ընթացակարգով՝ Սարգիս Բաղդասարյանի ժառանգ, քանդակագործ, անհատ ձեռներեց Աշոտ Բաղդասարյանից:

«Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքի պեղումներ

Նախատեսվում է կառուցել Դվին մայրաքաղաքի թանգարանի շենքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրատվությամբ, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Շենքի կառուցման համար նախատեսված տարածքում 2022 թ. իրականացվել են ստուգողական պեղումներ՝ հնագիտական շերտերի առկայությունը ստուգելու նպատակով։ Ներկայում շերտերի փաստագրումից հետո անհրաժեշտ է պեղել ողջ տարածքն ու բացված շերտերը ներառել նախատեսվող թանգարանային կառույցի նախագծում։

Միաժամանակ, քանի որ 2022 թ. ստուգողական պեղումներն իրականացվել և ներկայիս ընթացիկ պեղումներն իրականացվում են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից, «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում 2022 թ. կատարված հետախուզական պեղումների արդյունքում փաստագրված հնագիտական շերտի հետագա պեղումների ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարը կհատկացվի «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ դրամաշնորհային պայմանագրի միջոցով: Ըստ կազմված նախահաշվի՝ պեղումների համար կհատկացվի 9 մլն 650 հազար դրամ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)