ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ի գիտություն արտադպրոցական հաստատությունների մանկավարժների՝ կամավոր ատեստավորման հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլ 9-ն է

Ապրիլի 3, 2023
Լուրեր կազմակերպություններից

Ի գիտություն պետական և համայնքային արտադպրոցական հաստատությունների մանկավարժների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 9-ն է:

Հայտերի ընդունումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով (at.emis.am):

Ատեստավորմանը մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատ­վությունը՝

  • մանկավարժական աշխատողի (մարզիչ, երաժշտության դասատու) անունը, ազգանունը, հայրանունը,
  • մարզադպրոցի կամ երաժշտական դպրոցի գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),
  • ուղղությունը, որից դիմողը պատրաստվում է ատեստավորվել,
  • անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը,
  • մանկավարժական աշխատողի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը,
  • աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից:

Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող, սակայն մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձինք:

Մանկավարժական աշխատողների ատեստավորումն իրակա­նացվելու է գրավոր՝ թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:

Ատեստավորման արդյունքները կհրապարակվեն ատեստավորման օրվանից հետո՝ հինգերորդ աշխատանքային օրը՝ ԳԹԿ-ի կայքում։

Ատեստավորման քննության թեստի ուղեցույցներին կարելի է ծանոթանալ ԿԳՄՍ նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում:

2023 թվականի ապրիլի 29-ին իրականացվելու է ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների, իսկ 2023 թվականի ապրիլի 30-ին՝ Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը:

Դիմելու կարգի և հաջորդական քայլերի մասին՝ կից տեսահոլովակում՝ https://bit.ly/3GbvTk7, յութուբյան հղում՝ https://www.youtube.com/watch?v=yUIxqbMy7aI:

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…