ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարմնամարզիկները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում

Ապրիլի 3, 2023
Սպորտային լուրեր

Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայում մասնակցել է աշխարհի երկրորդ առաջնությանը և նվաճել 2 ոսկե ու 1 արծաթե մեդալ: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող է դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Այս վարժության արդյունքներով արծաթե մեդալին արժանացել է Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը՝ 14.100 միավորով:

Մանուկյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաև օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 13.633 միավոր:

Հաղթանակից հետո 15-ամյա Համլետ Մանուկյանը նշել է՝ իր համար մեծ պատիվ է Թուրքիայում ՀՀ պետական օրհներգը հնչեցնելը. «Շատ լավ զգացողություններ ունեմ: Շատ հպարտ եմ ու շատ ուրախ, որ կարողացա Թուրքիայում հնչեցնել հայոց հիմնը, և կարողացանք ես ու իմ ընկերը մեր դրոշը բարձրացնել: Մյուս ընկերոջս համար նույնպես շատ ուրախ եմ: Ցավոք սրտի, Էրիկին փոքր-ինչ պակասեց մեդալակիր դառնալու համար: Այս աշխարհի առաջնությունից հետո պետք է ավելի բարդ վարժություններ կատարենք գործիքների վրա»:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը 4-րդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում և զուգափայտերում՝ չնչին միավորով զիջելով մեդալակիր մարզիկներին: Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև բազմամարտի եզրափակչում: Համլետ Մանուկյանը 78.666 միավորով գրավել է 6-րդ, իսկ Էրիկ Բաղդասարյանը՝ 12-րդ տեղը:

Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որն աշխարհի երիտասարդական առաջնությունում հանդես էր գալիս մրցավարական թիմում, նշել է՝ մեդալները սպասելի էին. «Անսպասելի էր թիմային շատ բարձր արդյունքը․ 4-րդ տեղը աշխարհում շատ բարձր արդյունք է, իսկ որ մեդալ պիտի նվաճեինք, սպասում էինք։ Ամենաշատը ուրախ եմ, որ ցույց են տալիս՝ մենք ունենք ապագա»:

Հայաստանի հավաքականի մրցելույթները մեկնաբանել է նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը. «Արդյունքները, կարծում եմ, սպասվածից լավ են։ Մարմնամարզության դեպքում միշտ մեդալների ենք սպասում, բայց այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ աշխարհի ուժեղագույնների մեջ թիմային հաշվարկում 4-րդ հորիզոնականը զբաղեցնելն արդեն քայլ է։ Դա արդեն նշանակում է, որ մեր երիտասարդները արժանի փոխարինողներ են մեծահասակներին։ Ընդհանուր ամփոփելով՝ կարող եմ ասել, որ շնորհիվ մեր մարզիչների՝ փայլուն աշխատանք է կատարված, բայց երբեք չպետք է բավարարվենք ձեռք բերածով, պետք է շարունակենք աշխատել»:

Նշենք՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանն առաջին անգամ ներկայացուցիչ է ունեցել աղջիկների մրցապայքարում: 14-ամյա Մարիետա Բուչախչյանը հանդես է եկել բոլոր չորս գործիքների վրա, վաստակել է 40,065 միավոր և գրավել 108-րդ տեղը:

Հայաստանի հավաքականները հանդես են եկել մարզիչներ Հայկ Նազարյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ:

Նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը՝ երիտասարդ հայ մարմնամարզիկները մարտի 11-ից 25-ն ուսումնամարզական հավաք են անցկացրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Նշենք՝ Անթալիայում ապրիլի 11-16-ը կանցկացվի նաև մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 5 մարզիկով: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Սպորտային մարմնամարզության մեծահասակների հավաքականը մարտի 25-ից ապրիլի 8-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում: Նրանք Եվրոպայի առաջնությունում հանդես կգան մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում ընդգրկված կլինեն նաև Հակոբ Սերոբյանն ու Արթուր Գյուրջինյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)