ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծանրամարտի պատանեկան հավաքականը թիմային առաջին հորիզոնականն է զբաղեցրել աշխարհի առաջնությունում

Ապրիլի 4, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է թիմային առաջին հորիզոնականը: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ են նվաճել երկամարտում:

Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

Աղջիկների պայքարում երկամարտում երրորդ լավագույն արդյունքը ցույց են տվել Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):

Նշենք՝ Սերյոժա Բարսեղյանն առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է երկամարտի 275 կգ (128+147) արդյունքով՝ 5 կգ գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկին: Պոկում վարժությունում Սերյոժա Բարսեղյանը 128 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ հրումում գրանցել է երրորդ արդյունքը` 175 կգ։

+102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը երկամարտի 313 կգ արդյունքով (139+174) դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը նվաճել է նաև փոքր բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ փոքր արծաթե մեդալ:

89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 306 կգ (140+166) արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը և նվաճել բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում հայ ծանրորդն արժանացել է փոքր բրոնզե մեդալին, իսկ հրում վարժությունում զբաղեցրել է չորրորդ տեղը:

96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը երկամարտի բրոնզե մեդալը նվաճել է 300 կգ արդյունքով (137+163): Պոկում և հրում վարժություններում ևս Մարգարյանն արժանացել է փոքր բրոնզե մեդալներին:

Նշենք՝ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում: Մկրտչյանը երրորդ տեղն է գրավել հրում վարժությունում՝ գրանցած 158 կգ արդյունքով:

Աղջիկների պայքարում 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 204 կգ (88+116) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Ամրոյանը պոկում վարժությունում 5-րդ տեղն է զբաղեցրել, իսկ հրում վարժությունում ցույց է տվել 4-րդ արդյունքը:

Էմմա Պողոսյանը 81 կգ քաշայինների պայքարում երկամարտի բրոնզե մեդալը նվաճել է 221 կգ արդյունքով (98+123): Նա փոքր բրոնզե մեդալներին է արժանացել նաև հրում և պոկում վարժություններում:

Նշենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի գլխավորությամբ:

Հարություն Եղոյանի խոսքով՝ ծանրորդների ցույց տված արդյունքները պատմական են և աննախադեպ. «Հայկական ծանրամարտի պատմության մեջ սա, իսկապես, նախադեպը չունեցող իրադարձություն է: Ներկայացված էինք գրեթե բոլոր քաշային կարգերում: Հատկանշական է, որ այսպիսի կազմով առաջին անգամ էինք նմանօրինակ խոշոր մրցաշարի մասնակցում: Սա մարզիչների ու մարզիկների տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)