ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշխատանքային այց պետական աջակցությամբ վերականգնվող հուշարձանների տարածք

Ապրիլի 4, 2023
Մշակութային լուրեր

Մեկնարկում են 2023 թ․ պետական բյուջեով նախատեսված՝ պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները մարտի 30-ին այցելել են Տավուշի և Լոռու մարզերի՝ 2023 թ. պետական միջոցների հաշվին վերականգնվող հուշարձանների տարածք՝ աշխատանքների մեկնարկից առաջ ի հայտ եկած խնդիրները տեղում քննարկելու, ինչպես նաև շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համապատասխանությունը ստուգելու նպատակով:

Այցին ներկա էին նաև վերականգնման աշխատանքներ և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Շարունակվում են 2022 թ. մեկնարկած ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի վերականգնման աշխատանքները: Այցի ընթացքում քննարկվել են 2023 թ. նախատեսված աշխատանքները, քանդման աշխատանքների արդյունքում ի հայտ եկած՝ նախկինում (ԽՍՀՄ տարիներին) իրականացված վերակառուցման բացթողումների հետևանքով առաջացած խնդիրները և հնարավոր լրացուցիչ ծավալների ավելացումը:

Աշխատանքային խումբն այցելել է նաև ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիր: Չնայած այն հանգամանքին, որ Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման աշխատանքները նույնպես նախատեսվում է իրականացնել տարվա ընթացքում, դրանք դեռևս շինարարական հրապարակի նախապատրաստական փուլում էին: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել են ջրահեռացման, ծածկասալերի և ներքին առագաստների քարերի փոխարինման խնդիրները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)