ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են ուսումնական հաստատություններում ջրի հասանելիության և սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ հարցեր

Ապրիլի 4, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է գտնվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված «ՀՀ-ում դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ջրի հասանելիության և սանիտարահիգիենիկ պայմանների համապարփակ հետազոտություն» ծրագրի արդյունքների ներկայացման և քննարկման աշխատաժողովին:

Աշխատաժողովի նպատակն էր ՀՀ հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել ջրի հասանելիությունը և սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովող ենթակառուցվածքների վիճակի ուսումնասիրություն, նախագծել հասցեական լուծումներ ու տրամադրել առաջարկություններ ազգային քաղաքականությունների վերաբերյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն