ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ռեսուրս կենտրոնները նպաստելու են համընդհանուր ներառականության արդյունավետությանը. Արաքսիա Սվաջյան

Ապրիլի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Շիրակի մարզի Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնի բացման արարողությանը:

Կենտրոնը վերանորոգվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ՝ «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը, պաշտոնատար այլ անձինք:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկը համընդհանուր ներառականությունն է՝ հասանելի և մատչելի կրթության ապահովումը:

«Առաջնայինը մանկավարժների կարողությունների զարգացումն է, սակայն ոչ պակաս կարևորություն ունեն նաև շենքային պայմաններն ու գույքային հագեցվածությունը։ Ռեսուրս կենտրոնները, որոնք ստեղծված են ողջ հանրապետությունում, նպաստելու են համընդհանուր ներառականության արդյունավետությանը: Այս ծրագրի շրջանակում ռեսուրս սենյակների՝ չափանիշներին համապատասխան կահավորումն ու վերանորոգումը համընդհանուր ներառականության ապահովման գործընթացի իրականացումը կդարձնեն առավել հասցեական և նկատելի»։

Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքները կշարունակվեն. «Այս ծրագիրը մեզ համար լավ փորձ էր՝ հետագայում համատեղ գործունեություն իրականացնելիս ավելի արդյունավետ աշխատելու և բացառելու բոլոր այն խնդիրները, որոնց բախվեցինք այս ընթացքում»:

ԿԳՄՍ փոխնախարարն իրազեկել է, որ ՏՄԱԿ-ները շուտով սպասարկելու են ոչ միայն դպրոցների ու նախակրթարանների, այլև ուսումնարանների ու քոլեջների շահառուներին։

«Արթիկի» ՏՄԱԿ-ի տնօրեն Լիլիթ Մողդովյանի խոսքով՝ կենտրոնը տարածաշրջանում սպասարկում է 65 դպրոց և 25 նախադպրոցական ուսումնական հաստատություններ: «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում վերանորոգվել են 3 ռեսուրս սենյակ, 2 սանհանգույց, և տեղադրվել է թեքահարթակ:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը ևս շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ողջունելով «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագիրը», որտեղ առաջնային թիրախներից է նաև համընդհանուր ներառականության ապահովումը:

«Գերազանց համագործակցություն ենք ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, ինչը խթան է հանդիսացել, որպեսզի հատկապես գյուղական համայնքներում կարողանանք ներդնել ներառական կրթությունը և տրամադրել բոլոր անհրաժեշտ ծառայությունները»,- ասել է Ռեբեկա Ուայթը՝ հույս հայտնելով, որ համագործակցության շրջանակները կընդլայնվեն, և այլ արդյունավետ ծրագրեր կիրականացվեն։

Հյուրերը շրջել են ՏՄԱԿ-ում, ծանոթացել պայմաններին, դիդակտիկ հագեցվածությանը և գործունեության: ՏՄԱԿ-ում գործում է նաև գորգագործության կենտրոն:

ՏՄԱԿ-ի աաները հանդես են եկել Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի բեմականացմամբ, ինչպես նաև պարային և երաժշտական կատարումներով:

«Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» հնգամյա ծրագրի շրջանակում իրականացվել է ՀՀ Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում 27 հանրակրթական դպրոցների վերանորոգում, արտադպրոցական ծառայությունների իրականացման համար գույքի և սարքավորումների տրամադրում, ինչպես նաև 3 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների փոքրածավալ վերանորոգում, յուրաքանչյուր կենտրոնում ռեսուրս սենյակների վերանորոգում, կահույքի և կրթական խաղերի տրամադրում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)