ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Նվիրիր կարդալու րոպեներ». նոր ծրագիր՝ ուղղված երեխաների ոչ ֆորմալ կրթությանը, ինքնազարգացմանն ու ներառականությանը

Ապրիլի 6, 2023
Լուրեր կազմակերպություններից

«ԼՈՖԹ» կենտրոնում այսօր ազդարարվել է «Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագրի մեկնարկը:

Ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման եռակողմ հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և «ԼՈՖԹ» Հ/Կ նախագահ Արևիկ Համբարձումյանը:

Հուշագրով նախատեսվող ծրագիրը կմեկնարկի Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, որտեղ ներկայում անապահով ընտանիքներում հաշվառված է 5634 աշակերտ։ Նախագծի իրագործման առաջին տարվա ընթացքում Վանաձորում ապրող անապահով ընտանիքներից շուրջ 1000 աշակերտ կստանա դեպոզիտային նվեր-քարտեր (դոնոր կառույցների ֆինանսական աջակցությամբ)՝ Վանաձորի «ԼՈՖԹ» կենտրոն այցելելու և հարմարավետ միջավայրում գիրք ընթերցելու, հասակակիցների հետ մեկ տարածքում շփվելու համար։ Ծրագրի ամբողջական իրագործման համար անհրաժեշտ կլինի նվիրատվությունների շեմը հատել 36 մլն դրամը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է «Նվիրիր կարդալու րոպեներ» նախաձեռնության կարևորությունը՝ արձանագրելով, որ Վանաձորի «ԼՈՖԹ»-ը ԿԳՄՍ նախարարության և «ԼՈՖԹ» Հ/Կ-ի համատեղ նախաձեռնությունն է: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ նախարարությունը մարզերում երիտասարդական միջավայրերի և կրթամշակութային ծրագրերի ակտիվացման քաղաքականություն է վարում, որի շրջանակում էլ ձևավորվում են երիտասարդական կենտրոններ. «Անչափ կարևորում ենք, որ այդ նախաձեռնությունը չլինի միայն պետության կողմից արվող գործ: Փորձը ցույց է տալիս, որ նման պարագայում հնարավոր է ձևավորվեն գեղեցիկ միջավայրեր, սակայն չենք ունենա ամենակարևորը՝ հանրային այն մասնակցությունն ու ակտիվությունը, որոնք այդ գեղեցիկ շենքերն ու շինությունները վերածում են կենդանի և ապրող միջավայրերի: Մեր երիտասարդները հաճախում են այդ կենտրոններ, որտեղ կարողանում են նաև իրենց զարգացնող միջավայր ունենալ, վստահել իրենց ուժերին, առաջ գնալ, նոր գաղափարներ և ծրագրեր իրագործել: Կարևորում եմ, որ այս համատեղ նախաձեռնությունը զարգացում ունի, և մենք գնալու ենք դեպի առավել մեծ ներառականության՝ ընդգրկելով ավելի մեծ թվով երեխաների և երիտասարդների»:

Նախարարը հավելել է, որ երիտասարդական կենտրոնների բացման քաղաքականությունը շարունակվում է, և մյուս ամիս արդեն մասնավոր հատվածի համագործակցությամբ կենտրոններ կբացվեն Իջևանում և Մեղրիում. «Ամեն տարի պլանավորված է նոր կենտրոնների բացում, և հույս ունեմ, որ այսօրվա ծրագիրը հնարավորություն կտա այն որպես փորձառություն կիրառել նաև մյուս կենտրոնների պարագայում՝ դրանք դարձնելով առավել ներառական և մասնակցային»:

Ընդգծելով գործընկեր գերատեսչությունների հետ ոլորտային արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է նմանօրինակ հուշագրերի դերը։

«Մեզ համար առավել քան կարևոր է, որ այդ փաստաթղթերը չլինեն լոկ հուշագրեր, այլ դրանցում սահմանված յուրաքանչյուր նպատակ ու ուղղություն ցանկալի վերջնարդյունք ունենան։ Անչափ կարևոր է, որ շահառուներին փոխանցենք մի բան, որը համագործակցության փաստաթղթի ժամկետը լրանալուց հետո էլ նպաստի մասնագիտական հմտությունների զարգացմանն ու նրանց կյանքի որակի բարձրացմանը։ Վստահ եմ՝ երեխաներն արդյունավետ կօգտագործեն իրենց տրված հնարավորությունն ու «Նվիրիր կարդալու րոպեներ»-ի արդյունքը բոլորիս համար շոշափելի ու տեսանելի կլինի արդեն մոտ ապագայում»,- նշել է նախարարը։

«Երեխան, գտնվելով նորարարակական, տեխնիկապես հագեցած, հարմարավետ ու ապահով միջավայրում, կկարողանա իր ժամանակն օգտագործել ինքնակրթվելու, զարգանալու, իր հասակակիցների հետ շփվելու համար, ինչպես նաև հնարավորություն կստանա ցուցաբերել իր տաղանդն ու ունակությունները։ Մեր նպատակն է նախագծի միջոցով խթանել ընթերցանությունը, պատանիների և երիտասարդների շրջանում ամրացնել միջանձնային շփումները, մարզային կյանքի հետաքրքրության և բովանդակային որակը բարձրացնել նոր մակարդակի, նպաստել երեխաներին մասնագիտական կողմնորոշման հարցում։ Այս առաքելության իրագործման համար նախագծին միացել են խոշոր ընկերություններ՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն, որի համար շնորհակալ ենք։ Կարծում եմ՝ ծրագրի իրագործման փուլում գործընկերային հարաբերությունների շրջանակը մեծանալու է այնքան, որ 5000-ից ավելի երեխա հնարավորություն ունենա օգտվելու ծրագրի հնարավորություններից»,- նշել է «ԼՈՖԹ» ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար Արևիկ Համբարձումյանը:

Նշենք, որ ծրագրի նպատակն է ապահովել մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ինքնազարգացումը, խթանել ոչ ֆորմալ կրթությունը, սոցիալիզացումն ու ներառականությունը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…