ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Զատկի փառատոնի» փակման համերգին կհնչի Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան

Ապրիլի 7, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է «Զատկի փառատոն»:

«Զատկի փառատոնի» շրջանակում ապրիլի 4-ին կայացել է Հայաստանի կամերային պետական նվագախմբի և Պետական կամերային երգչախմբի համերգը՝ Գաբրիել Ֆորեի «Պավանա» և «Հոգևոր օրհներգ Ժան Ռասինի բառերով», ինչպես նաև Սեզար Ֆրանկի «Փրկչի վերջին խոսքը խաչի վրա» ստեղծագործությունների կատարումներով: Փառատոնում ընգրկված է նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ սուրբ Ներսես Շնորհալու և Կոմիտասի հոգևոր ստեղծագործությունների կատարմամբ:

Փառատոնի փակման համերգին կհնչի Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան:

«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան կhնչի ապրիլի 9-ին՝ ժամը 18:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Մենակատարներ՝ Ջեսիկա Նայլս (սոպրանո, ԱՄՆ), Մոյրա Թերիզ Քարմեկ (մեցցո սոպրանո, ԱՄՆ), Կայ Կլուգե (տենոր, Գերմանիա), Էըրոն Շիհըն (տենոր, ԱՄՆ), Ալլեն Բոքսըր (բաս, ԱՄՆ), Հիսուսի դերում՝ Միլան Սիլյանով (բաս, Շվեյցարիա):

Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) և Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան): Համերգը կղեկավարի Գերմանիայից հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆ Կոնցը (Գերմանիա): Բոլոր հրավիրյալ երաժիշտները հանդիսանում են տվյալ երաժշտական ժանրի լավագույն կատարողներից:

«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիայի առաջին հաստատված կատարումը կայացել է 1727 թվականի ապրիլի 11-ին, Ավագ ուրբաթի ժամանակ, Լայպցիգի Սբ Թովմաս եկեղեցում: Այն Բախի ամենաբարդ և ծավալուն ստեղծագործությունն է և հանդիսանում է նրա հոգևոր ժառանգության և առհասարակ ողջ բարոկկո դարաշրջանի հոգևոր երաժշտության գագաթնակետը:

Ստեղծագործության պոետիկ հիմքը կազմում է Մատթեոսի ավետարանը, որտեղ նկարագրվում են մահապատժից առաջ Հիսուսի կյանքի վերջին օրերը՝ նրա չարչարանքները և մահը: Օրատորիան բաղկացած է երկու մասից, որոնց կատարումը տևում է շուրջ երեք ժամ:

Ստեղծագործությունը մի քանի անգամ կատարվել է Բախի կյանքի օրոք, սակայն կոմպոզիտորի մահից հետո (1750 թ.) մոռացության է մատնվել, ինչպես նրա գրեթե բոլոր գործերը: Միայն մոտ ութսուն տարի անց՝ 1829 թ. մարտի 11-ին, Բեռլինի «Երգարվեստի ակադեմիայում» քսանամյա Ֆելիքս Մենդելսոնը կրկին ներկայացրել է «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան՝ ղեկավարելով չորս հարյուր հոգանոց երգչախումբն ու ամբողջական նվագախումբը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)