ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս՝ Նախնական զինվորական պատրաստություն առարկայից

Ապրիլի 11, 2023
Դպրոցական անցուդարձ

Բաժին – Մարտավարություն

Թեմա - Դասակը պաշտպանությունում, անտառում և տարբեր տեղանքներում

Զինղեկ, փոխգնդապետ՝ Գ. Ներսեսյան

Այսօր՝ ապրիլի 11-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 9-րդ «բ» դասարաnնի հետ համաձայն նախօրոք կազմված ծրագրի՝ անց է կացվել նախնական զինվորական պատրաստության բաց դաս:

Դասի նպատակն էր.

  • Ստուգել 8-րդ և 9-րդ դասարաններում ձեռք բերած գիտելիքների գործնական կիրառումը, աշակերտների հմտությունները, ներդաշնակ գործողությունները ջոկերի կազմով,
  • Մարտավարական և կրակային պատրաստությունների նորմացույցների կատարումը:
  • Ռազմական տեղագրությունից կողմնորոշումը տեղանքում կողմնացույցով և քարտեզի ընթերցում,
  • Առաջին բուժօգնության ցուցաբերումը վիրակապում և արյունահոսության դադարեցման գործնական կատարումներ,
  • Դիտորդների դիտակետերի ընդունումը, նրանց պարտականությունները և փոխարինումը,
  • Զինվորի գործողությունները մարտի դաշտում,
  • Դասակի հենակետ հակառակորդ ներթափանցման դեպքում անձնակազմի գործողությունները,
  • Ինչպես պայքարել առաջին գիծը ճեղքած հակառակորդի տանկերի դեմ,
  • Դաշտային պամաններում ապրելակերպի և կենցաղի կազմակերպումը , գետնատնակ և կացարան,
  • Զինվորների սնվելը չափաբաժնով՝ ըստ ռեժիմների:

9-րդ «բ» դասարանի աշակերտները դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Գ. Ներսեսյանի գլխավորությամբ նախօրոք կատարել են մի շարք շին աշխատանքներ՝ խրամատների կարգի բերում, կացարանի պատրաստում, ականապատ դաշտերի պայմանական պատրաստում և այլ աշխատանքներ:

Դասն անցավ կազմակերպված, շեշտը դրված էր կարգապահության վրա:

Աշակերտները կարգապահ և բարեխիղճ ձևով կատարեցին իրենց պարտականությունները և առաջադրված հանձնարարությունները: Պարապմունքը ծառայեց իր նպատակին:

Համագործակցելով Սյունիքի մարզպետարանի «Զարկ» ծրագրի ղեկավար Արման Հովհաննիսյանի հետ՝ դասին ապահովելով ուսումնական զենքերով և նռնականերով:

Դասին ներկա էին Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, տարածքային դպրոցների ավագ զինղեկ, լեյտենանտ Նազիկ Սարգսյանը:, դպրոցի տնօրեն Ս. Հարությունյանը, ուսմասվար Ա. Մկրտչյանը, ՄԿԱ գծով տեղակալ Ա. Մաթևոսյանը և ուսուցիչներ:

Ամփոփիչ խոսքում իր գոհունակությունը հայտնեց պարապմունքի անցկացման համար կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը՝ կարևորելով նման պարապմունքների անցկացումը մարզի բոլոր դպրոցներում:

Կապանի N5 հիմնական դպրոց

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…