ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սոցիալական աշխատողի ինստիտուտը կարևոր է կրթական համակարգի համար. Արաքսիա Սվաջյան

Ապրիլի 14, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «Համայնքի սոցիալական աշխատողը բարեփոխումների կենտրոնում» խորագրով միջոցառմանը, որի նպատակն է ընդգծել սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման կարևորությունը ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքում:

Միջոցառմանը, որը կազմակերպվել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, ներկա են եղել նաև ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Քելլի Սթրիքլենդը, ներկայացուցիչներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից:

Ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանի խոսքով՝ բացի սոցիալական ոլորտի մասնագետների և կառույցների հետ համագործակցելուց՝ ծրագիրը կարևորում է նաև կրթության, առողջապահության և հարակից այլ ոլորտների ներգրավվածությունը սոցիալական խնդիրների լուծման հարցում:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է միջգերատեսչական համագործակցությունը, որը նպաստելու է խնդիրների լուծմանը: «Սոցիալական աշխատողներն այն մասնագետներն են, որոնք օգնելու են լուծել մեր համաքաղաքացիների՝ տարբեր իրավիճակներում ծագած խնդիրները: Կարևորում ենք սոցիալական ծառայությունների և սոցիալական աշխատանքի կայացումը մեր երկրում, հատկապես այն համատեքստում, որ դա ուղղված է լինելու երեխաներին տրամադրվող բոլոր, մասնավորապես՝ կրթական ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպմանը: Ուսումնական հաստատություններն այն կառույցներն են, որոնց հետ առնչվում են մեր հասարակության ամենալայն շերտերը»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է համընդհանուր ներառական կրթության համակարգին, որն արդեն իսկ ներդրվել է նախադպրոցական և դպրոցական ոլորտներում, իսկ այս տարի ներդրվելու է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներից շատերը սոցիալական աշխատանքի կարիք են ունենալու՝ լուծելու համար բոլոր այն խնդիրները, որոնց բախվում են իրենք և իրենց ընտանիքները կենսագործունեության կազմակերպման ընթացքում»:

Անդրադառնալով Class ծրագրի շրջանակում միջգերատեսչական համագործակցությանը՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իրականացնում է ծրագիր, որն ուղղված է ուսումնական հաստատությունների կարողությունների զարգացմանը. «Ցավոք, շատ հաճախ մեր երկրում տարբեր համակարգեր սկսում են ինքնուրույն զարգանալ, բայց այդ համակարգերի փոխգործելիությունը չենք կարողանում ապահովել: Կարևորում ենք, որ սոցիալական աշխատանքն ու համայնքային սոցիալական աշխատողները կարողանան խնդիրների լուծման համար ներգրավել նաև ուսումնական հաստատություններին: Մյուս կողմից էլ վստահ ենք, որ ուսումնական հաստատություններն ազդակ են հանդիսանալու՝ հասկանալու, թե արդյոք երեխան խնդիր ունի, թե ոչ: Կցանկանամ նաև մեկ այլ խնդրի անդրադառնալ. վերջին շրջանում մենք փորձում ենք ավելի հստակ ընթացակարգերի միջոցով հայտնաբերել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին և նրանց վերադարձնել կրթական համակարգ: Որքան էլ ուսումնական հաստատությունները ջանք ներդնեն այս առումով, շատ հաճախ առանց սոցիալական աշխատողի աջակցության դա գրեթե անհնար է: Այս հարցում ևս մենք ակնկալում ենք սոցիալական աշխատողների հետ համագործակցություն»:

Հաջորդ խնդիրը, որը ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է, նախադպրոցական կրթության հանդեպ հասարակության վերաբերմունքի փոփոխությունն է. «Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ այն երեխաները, որոնք նախադպրոցական կրթություն են ստացել, դպրոցում ուսումնառությունը շատ ավելի որակյալ, արդյունավետ և սահուն է կազմակերպվում: Մյուս կողմից՝ կարիք ունենք զարգացնելու նախադպրոցական ծառայությունները: Բայց նաև նախադպրոցական կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխման խնդիր ունենք, քանի որ այն կարծրատիպային մոտեցումը, թե նախադպրոցական հաստատությունը զուտ խնամք իրականացնելու վայր է, վաղուց չի համապատասխանում իրականությանը: Այս առումով ևս ակնկալում ենք սոցիալական աշխատողների օգնությունը՝ իրազեկման բարձրացման տեսանկյունից»:

Նշենք՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և իրականացնում են «Վորլդ Վիժն» Հայաստան կազմակերպությունը, Մանկական զարգացման հիմնադրամը, Կանանց աջակցման կենտրոնը և «Առնապ» հիմնադրամը: Այն ուղղված է հզորացնելու սոցիալական պաշտպանության համակարգը Հայաստանում արդյունավետ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով և բարելավելու առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների կյանքը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)