ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ասուլիս. ամփոփվել են մարմնամարզության Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդյունքները

Ապրիլի 18, 2023
Հարցազրույցներ, ելույթներ Սպորտային լուրեր

«Արմենպրես» գործակալությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում Մարմնամարզության մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, մարմնամարզության երիտասարդական հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի և հավաքականի մեդալակիր մարզիկների հետ:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփվել են մարմնամարզության Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդյունքները:

«Տարին բավական ծանրաբեռնված է սկսվել մեզ համար: Օրերի տարբերությամբ Անթալիայում անցկացվում էին երիտասարդների աշխարհի ու մեծահասակների Եվրոպայի առաջնությունները: Որոշեցինք երկու հավաքականների հետ էլ նույն աշխատանքը կատարել: Արդյունքում, ճիշտ որոշեցինք ու լավ նախապատրաստական փուլ անցանք: Ես ու Հայկ Նազարյանը նույն կերպ ենք աշխատել հավաքականների հետ, նախ երիտասարդների հետ ենք մեկնել Անթալիա, ապա վերադարձել Թբիլիսի, որտեղ հավաք էինք անցկացնում, ապա նորից մեկնել էինք Թուրքիա: Ինչպես և նախատեսել էինք, ոսկե մեդալներ նվաճեցինք, ավելին՝ մեր սպասելիքները գերազանցվեցին: Մեր մարզիկներն իրենց հնարավորության սահմաններում արեցին ամեն ինչ: Շատ գոհ ու հպարտ եմ մեր մարզիկներով և գրանցված արդյունքներով»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և հավելել, որ երիտասարդ հայ մարզիկներն ամռանը կմասնակցեն պատանեկան օլիմպիական փառատոնին:

Հակոբ Սերոբյանն ընդգծել է՝ Արթուր Դավթյանից ոսկե մեդալի ակնկալիքներ, իհարկե, ունեցել են, բայց այն, որ Դավթյանը բրոնզե մեդալակիր կդառնա նժույգթափեր վարժությունում, չեն սպասել. «Դավթյանը նաև բազմամարտում հանդես եկավ, որպեսզի ԱԱ-ին մասնակցելու վարկանիշ ձեռք բերենք ու ավելի հեշտացնենք Օլիմպիական խաղերի ուղեգրի հարցը: Արթուրը հիանալի հանդես եկավ ու 4-րդ տեղը զբաղեցրեց: Առհասարակ, շատ ուրախ ու հպարտ եմ, որ այսպիսի թիմ և մարզիչներ ունենք, բոլորը միասին աշխատում են, դրա համար էլ նման արդյունքներ են լինում»։

Մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանն ընդգծել է, որ դիտարկումները ցույց են տալիս՝ որոշ վարժությունների ուղղվածությամբ լրացուցիչ մարզումներ են պահանջվում:

Մարզիչները նաև հայտնել են, որ մայիսին Եգիպտոսում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին Հայաստանը կմասնակցի 4 մարմնամարզիկով:

Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Հայաստանի հավաքականը 14-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացնելու Թբիլիսիում: Նախատեսվում է նաև, որ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը բուլղարական Վառնա քաղաքում կմասնակցեն «Challenge Cup»-ին:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն ասուլիսի ընթացքում հայտնել է՝ Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ժամանակ փորձելու է բարդացնել իր ցատկը. «Իմ հաղթանակը մեր մարզիչների ու ֆեդերացիայի համատեղ աշխատանքի արդյունքն է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ: Կարծում եմ՝ Օլիմպիական խաղերին մեկ ցատկս կբարդացնեմ: Պետք է շատ անթերի ցատկ կատարեմ, քանի որ մրցակցությունը բարձր է լինելու: Պետք է լավ պատրաստվել: Ամենակարևորը՝ վնասվածք չունենամ»:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող Համլետ Մանուկյանը և արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը նույնպես շնորհակալություն են հայտնել մարզիչներին՝ իրենց մշտապես աջակցելու համար:

«Առանց մարզիչների՝ այսպիսի արդյունքներ հնարավոր չէր լինի գրանցել: Մեզ համար մեծ մոտիվացիա էր, որ ֆեդերացիայի ղեկավարները նույնպես եկել էին Թուրքիա՝ աջակցելու մեզ: Հիմա պետք է շատ աշխատենք, որ ավելի մեծ բարձունքների հասնենք»,- ընդգծել է Մամիկոն Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել;

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ ոսկե մեդալ նվաճելով հենացատկի վարժությունում: Եզրափակչում Դավթյանը երկու հիանալի ցատկից հետո հավաքել է 15.033 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Դավթյանը նաև բրոնզե մեդալ է նվաճել նժույգթափեր վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14,266 միավոր: Արթուր Դավթյանը հանդես է եկել նաև բազմամարտի մրցումներում և 82.665 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել օղակների վարժությունում: Եզրափակչում նա հավաքել է 14,733 միավոր և դարձել արծաթե մեդալակիր: Այս վարժության եզրափակչում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ 14,433 միավորով:

Ավելի վաղ, հայ երիտասարդ մարմնամարզիկները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում երիտասարդական ԱԱ-ի կրկնակի հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափեր վարժության արդյունքներով առաջնության արծաթե մեդալին արժանացել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը՝ 14.100 միավորով: Իսկ թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…