ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ կառավարության աջակցությամբ Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում բացվել է հայագիտական ամբիոն

Ապրիլի 18, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային այցով մեկնել է Իսպանիայի թագավորություն: Նա ներկա է գտնվել ՀՀ պետական ֆինանսավորմամբ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում հայագիտական ամբիոնի բացման արարողությանը և դրան հաջորդած գիտաժողովին:

Նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է հայապահպանությանն առնչվող խնդիրներին, քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավասությունների շրջանակում դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև գործող մեկօրյա դպրոցներին համապատասխան գրականությամբ և օժանդակ ուսումնական նյութերով աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

Հայագիտական կենտրոնի բացման արարողությանը Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ հայագիտության ոլորտը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում:

«Իսպանիայում հայագիտական կենտրոնի բացումը կարևոր է մի քանի տեսանկյունից: Իսպանիայում, ըստ վերջին տվյալների, 10.000-ից ավելի հայ է ապրում, ուստի այսպիսի մեծ հայ համայնք ունեցող երկրի համար չափազանց կարևոր է կրթության շարունակականության ապահովումը: Կարևոր բաղադրիչ է նաև հայոց լեզվի և հայ մշակույթի տեսանելիության ապահովման խնդիրը: Համոզված եմ՝ հայագիտական կենտրոնը երկու պետությունների միջև մշակության երկխոսության և միջպետական համագործակցության ամուր կամուրջ է կարող է հանդիսանալ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ առաջիկայում նախատեսվում է մի շարք ծրագրեր իրականացնել հայագիտության ոլորտում, մասնավորապես՝ Եվրոպայում բոլոր հայագիտական կենտրոնների մասնակցությամբ կազմակերպվելու է համաժողով՝ քննարկելու ցանցային համագործակցության և համատեղ հետազոտություններ իրականացնելու բոլոր հնարավորությունները:

Միջոցառմանը ներկա են Իսպանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, Իսպանիայի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ, որոնք շնորհակալական խոսքեր են ուղղել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու դեսպանատանը՝ կենտրոնի գործունության կազմակերպմանն աջակցելու համար:

Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի ռեկտոր Խոակին Գոյաչե Գոնյիի (Joaquín Goyache Goñi) հրամանով համալսարանի հայազգի դասախոս Ֆրանսիսկո Սուրյան Էրնանդեսը (Francisco Zurian Hernández) նշանակվել է Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի հայագիտության հատուկ ամբիոնի տնօրեն։ Ամբիոնի ակադեմիական աշխատանքներն իրականացնելու նպատակով կդիտարկվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Հայաստանից իսպաներենի իմացությամբ համապատասխան մասնագետի գործուղման հնարավորությունը։ 2023 թ. սեպտեմբերից ամբիոնի ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով հայկական կողմին առաջարկվել է կրթական ծրագիր մշակել՝ թեմատիկ բացվածքով (Հայաստանի ժամանակակից պատմություն, արտաքին քաղաքականություն, հայոց լեզու)։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է իրականացնում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Այդ քաղաքականությունը լինելու է շարունակական։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…