ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը` «Անկախության 25 տարիները. գիտության ոլորտի ձեռքբերումները և հիմնախնդիրները» թեմայով: Բանախոսը լրագրողներին է ներկայացրել գիտության ոլորտի բարեփոխումները՝ պատմական հակիրճ անդրադարձ կատարելով խորհրդային շրջանում գիտության ոլորտի ձեռքբերումներին, անկախության տարիներին ոլորտի առջև ծառացած մարտահրավերներին, հիմնական գիտական ծրագրերին, ֆինասնավորման ուղղություններին և այլն: ՙՀայաստանի անկախությունից հետո մեր երկիրը հայտնվել էր ծանր սոցիալ-տնտեսական և ֆինանսական իրավիճակում, երբ գիտության մասին անհնար էր խոսել: 2005 թվականից, երբ հանրապետությունում սկսեց գրանցվել լուրջ տնտեսական աճ, գիտության նկատմամբ ևս հետաքրքրությունը բարձրացավ: 2007 թվականին ԿԳ նախարարության կազմում ստեղծվեց Գիտության պետական կոմիտեն, որի հիմնական նպատակներից էր գիտության զարգացմանն ուղղված ընդհանուր քաղաքականության մշակումը: Վերոնշյալ քաղաքականությունն ուղղված էր նրան, որ պահպանենք և զարգացնենք խորհրդային համակարգից մնացածը և հնարավորինս արագ մեր գիտական համակարգն ինտեգրենք եվրոպական և համաշխարհային գիտակրթական տարածքին: Այս պատճառով մեր աշխատանքները սկսեցինք գույքագրումից՝ հասկանալու համար՝ արդյոք այն բավարա՞ր է: Պարզվեց, որ խորհրդային ժամանակներում Հայաստանում աշխատում էր 33 հազար գիտնական, 2007-ին նրանց թիվը 6.5 հազար էր: Այսօր շուրջ 7000 գիտնական է ներգրավված Գիտպետկոմի ծրագրերում, որոնցից շուրջ 4000-ն է զբաղվում գիտությամբ: Հայաստանի համար սա փոքր թիվ չէ, որը ենթադրում է ինքնավերարտադրում: Ավելին, շուրջ 400 գիտանական իր գիտաչափական տվյալներով համարվում է բարձր վարկանիշ ունեցող գիտնական: Նրանց մեջ լուրջ տոկոս են կազմում մինչև 35 տարեկան երիտասարդները՚՚,-նշել է բանախոսը՝ ներկայացնելով ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր: Սամվել Հարությունյանն անդրադարձել է նաև պետական ֆինանսավորման հիմնական ուղղություններին: ՙԲազային ֆինասավորմանը տրամադրվում է պետական բյուջեի հատկացման 70 տոկոսը, որի շրջանակում ֆինանսավորվել են պետական գիտական կազմակերպություններ և բուհեր: 2016 թ. դրությամբ ֆինանսավորվել է 199 բազային ծրագիր, 2 համատեղ լաբորատորիա, 1 համատեղ խումբ: Կարևոր տեղ ունի նպատակային ֆինասավորումը, որովհետև նպատակային ծրագրերը ուղղված են գերակա համարվող ոլորտների զարգացման և պաշտպանական ծրագրերի իրականացմանը: Այս ծրագրերի 90 տոկոսը օգտագործվել են պաշտպանական խնդիրների լուծման համար: 2016թ. դրությամբ ֆինանսավորվել է 15 նպատակային ծրագիր: Հաջորդը թեմատիկ ֆինասավորումն է, որի շրջանակում ֆինասնավորվում են հետազոտական խմբեր (առավելագույնը` 5 հոգի), անհատ հետազոտողներ և ասպիրանտներ` գիտական կազմակերպություններից և բուհերից: 2016թ. դրությամբ ֆինանսավորվել է 169 թեմա, 11 կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված թեմա (35% և ավելի մասնավոր մասնաբաժնով), 6 երկկողմ ծրագիր` ՀՀ-ԼՂՀ, 5 ծրագիր «CANDLE» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի «AREAL» գծային արագացուցչի վրա իրականացվող, 5 ծրագիր Շիրակի մարզի կազմակերպությունների համար, բարձր արդյունավետությամբ աշխատող 97 գիտաշխատողի և 31 երիտասարդ գիտաշխատողի հավելավճարի տրամադրման ծրագիր:
Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման հայտերի մրցույթներում կատարվել են մի քանի արդյունավետ և կարևոր նորամուծություններ, մասնավորապես, ներդրվել է հայտերի գնահատման անկախ փորձագիտական համակարգ, որը հստակ աշխատում է: Ներկայումս ունենք շուրջ 1500 փորձագետ, ովքեր բարձր վարկանիշ ունեցող գիտնականներ են՝ Հայաստանից և արտասահմանից: Այս ֆինանսավորմամբ հնարավորություն տրվեց օգտագործել նաև Սփյուռքի ներուժը. փորձագետներից 500-ը հայազգի բարձրակարգ գիտնականներ են: Արդեն 6 տարի մեր բոլոր ծրագրերն անցնում են փորձաքննություն և Հայաստանում, և արտասահմանում, և միայն գնահատականների ընդհանուր ամփոփումից հետո են ֆինանսավորվում այդ ծրագրերը: Այս փորձագիտական համակարգը բավականին լավ է ընդունվել ԱՊՀ-ի և Սևծովյան երկրների շրջանում: ԵՄ-ի կողմից համակարգն արժանացել է այնպիսի բարձր գնահատականի, որ շուտով Արևելյան Գործընկերության ծրագրերի մրցույթներում այս համակարգը կօգտագործվի որպես պիլոտային՚,-նշել է Սամվել Հարությունյանը՝ անդրադառնալով նաև իրականացվող ընթացիկ ծրագրերին: ՙՆերդրվել են երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) հետազոտությունների ֆինանսավորման և անհատական աջակցության ծրագրեր: Թեմատիկ ֆինանսավորման մեջ, ինչպես նաև միջազգային հետազոտական ծրագրերում երիտասարդ հետազոտողների ներգրավվածության նվազագույն ցուցանիշը 25% է: Հաջորդը բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման ծրագիրն է, որի շրջանակում հավելավճար տրամադրվում է ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված առավել բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների: Ծրագիրն ամենամյա է և իրականացվում է 2013թ.-ից: Ընդհանուր ֆինանսավորումը` 162 մլն ՀՀ դրամ: Արդյունքում `մինչև 100 գիտնականներ ամսական ստանում են 135000 ՀՀ դրամ հավելավճար՝ մեկ տարվա ընթացքում: Այս տարի հաղթող է ճանաչվել 97 գիտնական՚,-նշել է բանախոսը՝ անդրադառնալով նաև կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված ծրագրին: ՞Ծրագրի նպատակը տնտեսության մեջ կիրառելի արդյունքի ձեռքբերումն է` մասնավոր հատվածի հետ համաֆինանսավորման սկզբունքով: Նախագծի տևողությունը երկու տարի է: Ծրագիրն իրականացվում է 2011թ.-ից, առավելագույն ֆինանսավորումը` 30 մլն ՀՀ դրամ: Համաֆինանսավորումը մասնավոր հատվածից եղել է` 15% (2011-2013), 25% (2013-2015) և 35% (2015-2017): Ծրագրերն ընտրվում են անկախ փորձաքննության հիման վրա: 2011-2013 թթ. ստացվել է 42 հայտ, ֆինանսավորվել է 17 ծրագիր, 2013-2015թթ.` 32 հայտ, ֆինանսավորվել է 16 ծրագիր, 2015-2017 թթ.` 22 հայտ, ֆինանսավորվել է 11 ծրագիր: Սա մասնավոր-պետություն համագործակցության իրական օրինակ է: Մասնավոր հատվածն իրավունք ունի ծրագրի արդյունքը լիովին օգտագործել իր բիզնեսի մեջ: Ծրագրով փորձ արվեց մտնել գիտական արդյունքի առևտրայնացման փուլ. արդեն պատրաստի գիտական ծրագրերը ներկայացվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որն այն կարող է կիրառել տնտեսության ոլորտում կամ վաճառել արտասահմանյան կառույցի, եթե այն մեր երկրում պահանջված չէ՚,-նշել է բանախոսը՝ խոսելով նաև պաշտպանական ոլորտի ծրագրերի մասին: ՞Ստեղծվել է ռազմաարդյունաբերության կոմիտե և երկու նոր կառույց՝ ՀՀ վարչապետին առընթեր ռազմաարդյունաբերության խորհուրդ և դրան առընթեր ռազմատեխնիկական, գիտատեխնիկական խորհուրդ: Պաշտպանական ծրագրերի համար ստեղծվել է 5 ենթահանձնաժողով, որոնք ծրագերի փորձաքննությամբ են զբաղվում: Բոլոր ծրագրերը պետք է նախ անցնեն այդ խորհրդով, հետո ստանան ֆինանսավորում, նոր միայն սկսվի այդ ապրանքների արտադրությունը, որոնք կկիրառվեն պաշտպանական խնդիրների համար: Ամենայն հավանականությամբ մոտակա շրջանում նոր ենթակառուցվածքներ կստեղծվեն: 2017 թվականին կփորձենք ստեղծել հատուկ կոնստրուկտորական բյուրո, որը պետք է կապ հաստատի պաշտպանական և գիտական հիմնարկների միջև՚,-նշել է բանախոսը՝ անդրադառնալով նաև միջազգային համագործակցության հարցերին: ՙ2008-2016 թթ. ընթացքում կնքվել են 39 երկկողմ համագործակցության պայմանագրեր (ևս 34-ը՝ 1991-2004 թթ) ` CNRS (Ֆրանսիա), BMBF (Գերմանիա), RFBR (Ռուսաստան), FFR (Ռուսաստան), RFH (Ռուսաստան), SASII (Ուկրաինա), MST (Չինաստան), ICTP (Իտալիա) և այլ օտարերկրյա կազմակերպությունների հետ:
ՀՀ կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության մասին համաձայնագրի կնքմանը: «Հորիզոն-2020»-ի ընդհանուր ֆինանսական ծավալները կազմում են շուրջ 80 մլրդ եվրո՝ յոթ տարվա համար: Սա շատ կարևոր ծրագիր է, որով ակնհայտ է դառնում, որ գիտության ոլորտում մենք Եվրոպայի հետ ասոցացված երկիր ենք՚: Սամվել Հարությունյանն անդրադարձել է նաև գիտության ոլորտում իրականացվող խոշոր տարածաշրջանային նշանակության երկու ծրագրերին: ՞Ծրագրեր, որոնք էական ազդեցություն կունենան հետազոտությունների և մշակումների ընդհանուր բնագավառի վրա: Առաջինը՝ Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (ԵրՖԻ) ծրագիրն է: Ռադիոիզոտոպների «CYCLONE 18/18» արագացուցիչը կգործի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. կկատարվեն ուռուցքաբանական հիվանդությունների վաղ հայտնաբերում, նախատեսվում է նաև բժշկական կենտրոնի ստեղծում: Բժշկական հետազոտություններին զուգահեռ իրականացվելու են նաև միջուկային հետազոտություններ, ինչն այդ արագացուցիչը դարձնում է եզակի: Երկրորդը՝ «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի գործունեությունն է: Ծրագրի հաջողությունն ակնհայտ է. արդեն ունենք արտասահմանցի ասպիրանտներ: Բացի այդ, ստեղծել ենք նաև գիտական սարքաշինության կառույց, որը նաև գիտական սարքավորումների արտասահմանյան պատվերներ է կատարում եվրոպական բարձրակարգ կենտրոնների համար՚,-նշել է նա:
Ասուլիսի ընթացքում Սամվել Հարությոնյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ