Միջոցառում, որը դարձավ սկիզբ. մեծանուն գրող Մ.Գալշոյանի թոռնիկը՝ փոքրիկ Մուշեղը, ով պատվավոր հյուրերից էր, իր երգով ազդարարեց այդ սկիզբը:
Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի տնօրեն Հ.Դավթյանն այս ծրագրի կատարման աշխատանքները համակարգելիս համատեղեց երկու կարևոր պահանջ՝ կազմակերպել ասմունքի մրցույթ՝ նվիրված պոեզիայի միջազգային օրվան` հեղինակ ընտրելով Վահան Թեքեյանին:
Հայտարարություններ ուղարկվեցին հարևան դպրոցներ. յուրաքանչյուր դպրոցում անցկացվեց մրցույթի առաջին փուլը, իսկ եզրափակիչը` մեր դպրոցում:
Ժյուրիի կազմում էին Վ.Թեքեյանի կենտրոնի ծրագրերի բաժնի պատասխանատու Սեդա խաչատրյանը, Արաբկիր համայնքի կրթության բաժնի աշխատակից տիկին Գայանե Աղասյանը և Երևանի հ.56 հիմնական դպրոցի ուսուցչուհի տիկին Ազատյանը:
Նրանց որոշմամբ առաջին տեղը գրավեց և պատվոգրի, հուշանվերի արժանացավԵրևանի հ.51 դպրոցի VIII դասարանի աշակերտուհի Գայանե Մանուկյանը, 2-րդ տեղը զբաղեցրեց Երևանի հ.48 ավագ դպրոցի XII դասարանի աշակերտ Արման Բաբայանը և 3-րդ տեղը` Երևանի հ.54 ավագ դպրոցի IX դասարանի աշակերտուհի Նունե Ալեքսանյանը:
Մրցույթի մյուս մասնակիցները ստացան շնորհակալագրեր և ջերմ ու սրտաբուխ մաղթանքներ: Սակայն այս ամենն ամբողջը չէ. ուսուցչուհի Լուսինե Եղոյանի և կազմակերպիչ Աիդա Չիլինգարյանի ջանքերով մատուցվեց հոգեթով պոեզիայի ժամը`«Ծանոթ և անծանոթ սփյուռքահայ գրողներ» վերնագրով:
Դպրոցի փոխտնօրեն Անահիտ Գևորգյանը համացանցային որոնումների արդյունքում գտել էր պոլսահայ գրող Ռոպէր Հատտէճեանին և ջերմ նամակով ողջունել նրան։ Պարոն Հատտէճեանը պատասխան ուղղերձ ուղարկեց գալշոյանականներին և դպրոցի ուսուցիչներին, որը ընթերցվեց հենց միջոցառման ընթացքում և այն դարձրեց ավելի շոշափելի՝ կարմիր թել դառնալով անցյալի և ներկայի միջև։
Ամենաուշագրավն ու ուրախալին այն է, որ մեր դպրոցն այսուհետ ունի իր հիմնը, որի առաջին կատարումը եղավ այսօր և խանդավառեց դահլիճում նստած յուրաքանչյուրին:
«Մեր մեծերը» ծրագրի ավարտին կրկին ուզում ենք հիշել հանճարեղ Պարույր Սևակի տողերը.
Ուշ–ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին:
Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ