ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք օրերս մեդալներով վերադարձել են Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդների և Եվրոպայի մեծահասակների առաջնություններից:
Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչ Հայկ Նազարյանը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է վերջին հաջողությունների առթիվ և նշել՝ մարզիկների հաղթանակները շատ ոգևորիչ են և պետության համար մեծ արժեք են ներկայացնում:
«Չեք էլ կարող պատկերացնել, թե ձեր հաղթանակներով և լավ ելույթներով որքան եք ոգևորում բոլորիս: Համարում եմ, որ ձեր հաղթանակները միայն անձնական նվաճումներ չեն. դրանց շնորհիվ դուք ներկայացնում եք պետություն, բարձրացնում եք երկրի դրոշն ու հնչեցնում օրհներգը: Ձեր հաղթանակը նաև պետության հաղթանակն է: Այս օրերին, երբ մենք անընդհատ բախվում ենք նոր մարտահրավերների, խնդիրների և դժվարությունների, սպորտն այն ոլորտն է, որը նաև մեր ժողովրդին է ոգևորում: Իսկապես, շատ ենք հպարտանում ձեր հաղթանակներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ հատկապես ոգևորիչ է, որ մեր երկրի հիմնը հնչում է նաև այն երկրներում, որտեղ դա մեզ համար առանձնահատուկ կարևոր է և խորհրդանշական:
Ժաննա Անդրեասյանը նաև փաստել է, որ մարմնամարզության երբեմնի լավ ավանդույթներն ու լեգենդար անուններն այսօր վերականգնվում են. «Պետության պարտքը պետք է լինի հասկանալ, թե ինչպես կարող ենք ավելի խրախուսել, որպեսզի դուք ունենաք բոլոր անհրաժեշտ պայմանները և կենտրոնանաք ձեր մարզումների, առաջիկա մրցաշարերի և մրցելույթների վրա: Պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի դուք լավ տրամադրությամբ մեկնեք մրցումների և նոր հաղթանակներ գրանցեք: Ձեր հաղթանակներից հետո մարմնամարզությամբ զբաղվելու ցանկություն ունեցող տղաների և աղջիկների թիվն ավելանում է, ինչը շատ կարևոր է»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանի վերջին հաղթանակին, նշել է՝ Դավթյանն իր բազմաթիվ մեդալներով ապահովում է այն որակական շեմը, որին պետք է ձգտեն ավելի երիտասարդ մարզիկները. «Դուք մեզ սովորեցրել եք մշտապես սպասել հաղթանակների և մեդալների: Թե՛ Դուք, թե՛ Վահագնը, առանձնանում եք կայուն մրցելույթներով և շարունակական առաջընթացով: Շատ ուրախ եմ, որ երիտասարդ սերունդը ևս այսքան լավ և ոգևորիչ արդյունքներ է գրանցում»:
ԿԳՄՍ նախարարի ընդգծմամբ՝ կարևոր է, որ Երևանում 2027 թվականին կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում երկրպագուները կկարողանան մեր երկրում հետևել հայ մարմնամարզիկների մրցելույթներին: Ժաննա Անդրեասյանը մարմնամարզիկների գրանցած աննախադեպ արդյունքների կապակցությամբ շնորհակալություն է հայտնել նաև մարզիչներին՝ կատարած անգնահատելի աշխատանքի համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մարմնամարզիկներին և կարևորել նրանց կայուն հաջողությունները. «Եթե մի քանի տարի առաջ մենք ունենում էինք առկայծումներ ու անակնկալ հաղթանակներ, ապա այսօր այդ հաջողությունները շատ տրամաբանված են: Դրանց հիմքում ընկած են Հակոբ Սերոբյանն ու իր թիմի անդամները՝ իրենց խանդավառությամբ և նվիրված աշխատանքով»:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ մարզիկները զգում են պետության մշտական աջակցությունը:
ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր՝ կապված մարզումային պայմանների, մարզագույքի, ինչպես նաև առաջիկա մրցաշարերին նախապատրաստվելու համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման հետ:
Մարմնամարզիկների խոսքով՝ պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը՝ սպորտային նպաստների և անվանական թոշակների տեսքով, ստանում են ժամանակին՝ առանց ուշացումների:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ դեռևս կան չլուծված խնդիրներ՝ մարզումային պայմանների բարելավման հետ կապված: ԿԳՄՍ նախարարը հավաստիացրել է, որ մարզիկների բարձրացրած հարցերը պետության ուշադրության կենտրոնում են և կստանան համապատասխան արձագանք և լուծում:
Հիշեցնենք՝ Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել;
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը հռչակվել էր Եվրոպայի կրկնակի չեմպիոն՝ ոսկե մեդալ նվաճելով հենացատկի վարժությունում: Դավթյանը նաև բրոնզե մեդալ է նվաճել նժույգթափեր վարժությունում: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել օղակների վարժությունում:
Ավելի վաղ, հայ երիտասարդ մարմնամարզիկները Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճել էին 2 ոսկե և 1 արծաթե մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում երիտասարդական ԱԱ-ի կրկնակի հաղթող էր դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափեր վարժության արդյունքներով առաջնության արծաթե մեդալին արժանացել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ