ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծը:
Այս կապակցությամբ այսօր Գյումրու Մտորումների թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը և նախագծի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդգծել է, որ մշակույթի ապակենտրոնացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է, և այս փառատոնն ասվածի լավագույն դրսևորումներից է. «Առաջնորդվում ենք այն գիտակցմամբ, թե որքան կարևոր են մեր հանրության կյանքում նման նախագծերի իրականացումը, որոնց նպատակն է մայրաքաղաքից դուրս՝ մարզերում և հատկապես սահմանամերձ համայնքներում մշակութային կյանքի ակտիվացումը: Արդեն քանի տարի է՝ սկզբունքորեն պետական դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են մայրաքաղաքից դուրս, պահանջ ունենք, որ դրանք լինեն որակապես նույն տիրույթում, ինչ մայրաքաղաքում: Լավագույն օրինակներից են Տավուշի մարզի Չինարի բնակավայրում կազմակերպված միջազգային գիտաժողովը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի այցը Վանաձորի հոբելյանական թատրեաշրջանին և այլն»:
Անդրադառնալով փառատոնի՝ ապրիլի 24-ի մեկնարկին՝ փոխնախարարն ասել է. «Հենց ապրիլի 24-ին սկսելով՝ հաստատում ենք մեր ստեղծարար ու արվեստասեր լինելը, մեր վերածնված և հեռանկար ունեցող ազգ լինելու գաղափարը»:
Փառատոնին կմասնակցեն ավելի քան երկու տասնյակ թատրոններ և թատերախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից:
Ընդհանուր առմամբ, փառատոնին կմասնակցեն շուրջ 500 արտիստներ ու թատերական ոլորտի ներկայացուցիչներ:
Արա Խզմալյանի գնահատմամբ՝ շատ կարևոր է, որ ի թիվս մի շարք միջազգային թատերական կառույցների, ծրագրում մեծ տեղ է զբաղեցնում նաև հայ թատրոնը: «Մենք կարիք ունենք ճանաչելու նաև մեր թատերական արտադրանքը, և այս հարթակը լայն հնարավորություն է տալիս ճանաչելու, համեմատելու և գնահատելու»,-ասել է Ա. Խզմալյանը:
Փառատոնային ներկայացումների հիմնական բեմահարթակները Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մեծ և փոքր բեմերն են, ներկայացումներ կլինեն նաև թատերական այլ հարթակներում. նախատեսված են բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն թատերական քննարկումներ՝ ռեժիսորների, դերասանների, թատերական գործիչների, արվեստաբանների, թատերասերների մասնակցությամբ: Այս մասին խոսելիս ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է. «Ի վերջո պետական քաղաքականությունը հիմնվում է այսպիսի մասնագիտական քննարկումների, մասնագիտական հանրության դիտարկումների և հանրային արձագանքների վրա: Անաչառ որոշումները հենց այս արդյունքով են կայացվում»:
Նախագծի պրոդյուսեր՝ Տիգրան Վիրաբյանը, փառատոնի մասին խոսելիս նախ անդրադարձել է ասուլիսի անցկացման վայրին. «Պատահական չէ, որ Մտորումների թատրոնում ենք այս փառատոնին նվիրված ասուլիսն անցկացնում: Այստեղից սկսած՝ ցանկանում ենք մարդկանց ճանաչելի դարձնել այս հասցեն»:
Տիգրան Վիրաբյանի գնահատմամբ՝ այս փառատոնը կենսական կարևորություն ունի Գյումրու համար՝ գյումրեցի հանդիսատեսին առավելապես հարաբերելու թե՛ մայրաքաղաքի, թե՛ այլ քաղաքների ներկայացումներին ու թատերական կյանքին: Ներկայացումների մասին կնկարահանվեն հաղորդումներ, որոնք կհեռարձակվեն՝ այդպիսով հասանելի դառնալով նաև հեռուստադիտողիքննարկումներ համար:
«Գյումրին թատերական խաչմերուկ» քննարկումների շրջանակում նեղ մասնագիտական ոլորտի համար քննարկումներ կկազմակերպվեն՝ բանախոսությամբ Իրանից, Ֆրանսիայից ժամանած թատերական գործիչների:
«Փառատոնը հետաքրքիր առաքելություն ունի. մշակութային մայրաքաղաք Գյումրին պետք է բովանդակությամբ ևս հենց այդպիսին լինի, որպեսզի զբոսաշրջիկները հեռանան քաղաքից՝ տպավորված մշակութային իրադարձություններով և միջավայրով»,- ասել է Տիգրան Վիրաբյանը:
«Գյումրու միջազգային թատերական փառատոնի» շրջանակում նախատեսվում է իրականացնել նաև «Երևանյան հատուկ ծրագիրը»՝ մայրաքաղաքի թատրոնների մասնակցությամբ՝ գյումրեցի հանդիսատեսի համար լրացնելու մայրաքաղաքի թատրոնների լավագույն բեմադրություններին հաղորդակից լինելու բացը:
Նախատեսվում են 18 ներկայացում, և ևս 4 խմբերի նեղ մասնագիտական քննարկումներ «Գյումրին թատերական խաչմերուկ» միջոցառման շրջանակում, որի ընթացքում խմբերը խաղում են փոքր հատված և քննարկում այն:
Արտասահմանից կլինի 6 ներկայացում, որից 4-ը՝ մասնագիտական քննարկումների, 2-ը՝ հանդիսատեսի համար:
Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի գնահատմամբ ևս փառատոնը կարևոր նախաձեռնություն է հայ մշակութային կյանքում. «Պետք է այնպես անել, որ մշակութային հաղորդակցությունը մեր համայնքների միջև հաճախադեպ լինի՝ սեղմ և մտերմիկ միջավայրում, սա է մշակույթի զարգացման նախադրյալը»:
Նա հույս է հայտնել, որ փառատոնը կդառնա ամենամյա և կիրականացվի նաև այլ համայնքներում:
Փառատոնի շարունակականության մասին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասել է. «Շարունակության մասին ավելի առարկայական կարող ենք խոսել ավարտից հետո՝ արդյունքներն ամփոփելով: Հաջորդ տարիներին իրականացման տարբեր ձևաչափեր կարող են լինել, որոնք կքննարկվեն»:
Բանախոսներն անդրադարձել են նաև թատրոններին, ներկայացումներին, թատերական կյանքին առնչվող մի շարք խնդիրների:
«Գյումրու միջազգային թատերական փառատոն» նախագիծն իրականացնում է «Բարեկամ» հասարակական կազմակերպությունը՝ ԿԳՄՍ նախարարության, Երևանի և Գյումրու քաղաքապետարանների աջակցությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ