ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վկայակոչելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»

Ապրիլի 21, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի:

«Ռեքվիեմը» կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախմբի (խմբավարներ՝ Սոնա Հովհաննիսյան, Նարինե Ոսկանյան), Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Քրիստինա Ոսկանյան) կատարմամբ: Մենակատարներն են՝ Էլիսաբեթ Մայեր, սոպրանո (Շվեդիա), Սոֆյա Թումանյան, մեցցո սոպրանո (Հայաստան), Տիգրան Մելքոնյան, տենոր (Հայաստան), Անդրե Մորշ, բաս (Գերմանիա):

Մոցարտի «Ռեքվիեմը» մարդկային հանճարի կողմից ստեղծված մեծագույն ստեղծագործություններից է, այն ոգեշունչ ձոն է՝ ուղղված Աստծուն: Պրեմիերան կայացել է 1793 թ. դեկտեմբերի 14-ին Վիեննայում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն