ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մետաքսի ճանապարհների երիտասարդական հետազոտական դրամաշնորհի համար ընդունվում են հայտեր

Ապրիլի 26, 2023
Լուրեր կազմակերպություններից

Ընդունվում են հայտեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մետաքսի ճանապարհ ծրագրի և Չինաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից համատեղ իրականացվող Մետաքսի ճանապարհների երիտասարդական հետազոտական դրամաշնորհի համար:

Այն կանցկացվի «Մետաքսի ճանապարհներին երիտասարդ հետազոտողների կարողությունների և ներդրման ամրապնդում» խորագրի ներքո: Մրցանակը սահմանված է մինչև 35 տարեկան երիտասարդ հետազոտողների համար: Թեկնածուի հետազոտությունը կարող է ընդգրկել մեկ կամ մի քանի թեմաներ՝ կապված Մետաքսի ճանապարհների ընդհանուր ժառանգության հետ.

  • Գիտություն և տեխնոլոգիա,
  • Կրոն և ոգեղենություն,
  • Լեզու և գրականություն,
  • Արվեստ և երաժշտություն,
  • Սպորտ և խաղեր,
  • Տնտեսություն և առևտուր,
  • Մետաքսի ճանապարհի ժառանգությունը և ժամանակակից հիմնախնդիրները:

Դրամաշնորհի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքէջից:

Տեղեկացնում ենք, որ հնարավոր թեկնածությունների փաստաթղթերի ամբողջական փաթեթներն՝ ըստ կից ներկայացված ձևաթղթի, մինչև մայիսի 18-ը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, հետևյալ էլ. փոստին՝ secretariat@escs.am:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ 010-599-646 հեռախոսահամարով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն