ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ հանդիպումն անցկացվում է ընդլայնված կազմով, քանի որ օրակարգային հարցերը ներառում են ԿԳՄՍ ոլորտներին առնչվող մի շարք ուղղություններ: Նախարարի տեղակալն ընդգծել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ գործընկերությունը կրթության բովանդակության բարեփոխումների համատեքստում, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում քաղաքացիական կրթության ներդրման առումով։
Ստեֆան Մալերիուսը նույնպես անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի շարունակական համագործակցությանը, որի արդյունքում համատեղ իրականացվել են մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ մշակվել են «Հասարակագիտություն» առարկայի դասագիրքը և մեթոդական ուղեցույցը, ինչպես նաև իրականացվել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիր:
Նշվել է, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի հայաստանյան մասնաճյուղի համակարգմամբ մեկնարկում է «Երիտասարդությունը շարժման մեջ. երիտասարդների հզորացում և առաջնորդության զարգացում Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել երիտասարդական քաղաքականության ոլորտում Հայաստանի քաղաքացիական հասարակության կարողությունները և նպաստել հայ երիտասարդների մասնակցության բաձրացմանը հանրային կյանքին։ Այդ համատեքստում կարևորվել են համագործակցությունն ու սերտ աշխատանքը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ծրագրի իրականացման շրջանակում համագործակցությունը, այդ թվում՝ երիտասարդական կենտրոնների՝ որպես երիտասարդների ներուժի բացահայտման, կարողությունների զարգացման, քաղաքացիական կրթության, ինտելեկտուալ ժամանցի ապահովման համատեքստում: Կարևորելով համատեղ ջանքերի գործադրումը՝ նա անդրադարձել է նաև ամենամյա երիտասարդական ֆորումների կազմակերպման, տարբեր ուղղություններով երիտասարդական հարցերով զբաղվող կազմակերպությունների կարողությունների զարգացման, օրենսդրության բարեփոխման, երիտասարդությանը հուզող հիմնախնդիրների շուրջ երկխոսության հարթակների ընդլայման հարցերին։
Հանդիպմանը մասնակցել են «Երիտասարդությունը շարժման մեջ. երիտասարդների հզորացում և առաջնորդության զարգացում Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Անի Թորոսյանը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» ծրագրի համակարգող Լուսինե Գրիգորյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» տնօրեն Վալյա Մարտիրոսյանը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» համակարգող Մարիետա Գևորգյանը, «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի ղեկավար Լիանա Սարգսյանը:
Նշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են համագործակցության այն բաղադրիչները, որոնք ծրագրի մաս են կազմում:
Նշենք, որ ծրագիրն իրականացվելու է ՀՀ մարզերում մինչև 2026 թվականը և ներառում է ամենամյա երիտասարդական համաժողովներ, երիտասարդական կենտրոնների ստեղծում և մոդելի մշակում, յուրաքանչյուր տարի մեդիագրագիտության շաբաթվա անցկացում, համագործակցություն աշակերտական խորհուրդների հետ, առաջնորդության ծրագրերի մշակում, կարողությունների զարգացման ծրագրեր:
Անդրադառնալով նշված ուղղություններին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանգամանորեն ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը և հավելել, որ «Երիտասարդությունը շարժման մեջ. երիտասարդների հզորացում և առաջնորդության զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում հնարավոր է համատեղել գործընկեր կազմակերպությունների ռեսուրսները:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել մշակելու համագործակցության օրակարգ, որի շրջանակում կազմակերպությունները կհամագործակցեն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ