ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օտարերկրացի երիտասարդներին ներկայացվել են երիտասարդական քաղաքականությանն ուղղված պետական ծրագրերը

Ապրիլի 27, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հյուրընկալվել են «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող ուսումնաճանաչողական այցի շրջանակում Հայաստան ժամանած միջազգային երիտասարդական 15 կազմակերպությունների շուրջ 35 ներկայացուցիչներ:

Հյուրերին ընդունել է Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը և ներկայացրել երիտասարդական քաղաքականությանն ուղղված պետական ծրագրերը: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Ղազարյանը:

Ապրիլի 22-ից 29-ը նախատեսված այցի շրջանակում միջազգային երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունեցել Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների հետ՝ Դիլիջան, Գյումրի, Վանաձոր, Սպիտակ և Երևան քաղաքներում։

Ողջունելով հյուրերին՝ Զարա Ասլանյանը ներկայացրել է երիտասարդական քաղաքականությանն ուղղված պետական ծրագրերը և պատասխանել երիտասարդների հարցերին: Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի խոսքով՝ Հայաստանում երիտասարդական պետական քաղաքականության հիմքում ընկած է այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ երիտասարդները կունենան առավելագույն հնարավորություններ.

«Ցանկանում ենք, որ մեր երիտասարդները հանդես գան որպես ակտիվ և պատասխանատու քաղաքացի, ինքնադրսևորվեն, շարունակաբար զարգանան և ստեղծագործեն, իրացնեն իրենց իրավունքները, կայանան որպես երջանիկ անհատ և քաղաքացի, ինչպես նաև ներդնեն իրենց ներուժը` ի շահ համայնքի, պետության զարգացման ու հզորացման»,- ասել է Զարա Ասլանյանը:

Նա նաև տեղեկացրել է՝ Երևանից դուրս՝ մարզերում, երիտասարդական միջավայր ապահովելու նպատակով մինչև 2026 թվականը նախատեսվում է հիմնել երիտասարդական 25 կենտրոն, որտեղ ինտելեկտուալ ժամանցին զուգահեռ երիտասարդները կբացահայտեն իրենց կարողություններն ու հնարավորությունները:

Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետը նաև հայտնել է, որ ԿԳՄՍ նախարարությունն իրականացրել է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը, որին մասնակցել են մարզերում գործող երիտասարդական կենտրոնների աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանների աշխատակիցներ: Նախատեսվում է խթանել նաև երիտասարդական աշխատանքի և կամավորության համակարգային զարգացումը:

Զարա Ասլանյանն անդրադարձել է նաև «Երիտասարդության մասին» օրենքի մշակմանը, որը նախարարության առաջնահերթություններից է և ոլորտի կարգավորման տեսանկյունից կարևոր պահանջ:

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ԿԳՄՍ նախարարության ակտիվ համագործակցությունը երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ: Արթուր Ղազարյանի խոսքով՝ ակնկալվում է, որ տարբեր հասարակական ու համայնքային երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպման արդյունքում օտարերկրյա հյուրերն առավել ընդգրկուն պատկերացում կկազմեն ՀՀ-ում վերջին տարիների ընթացքում երիտասարդական ոլորտի զարգացումների մասին:

Հանդիպման ընթացքում հյուրերն իրենց հուզող հարցերն են ուղղել Նախարարության ներկայացուցիչներին, հետաքրքրվել Հայաստանում երիտասարդների համար ստեղծված հնարավորություններից, մարտահրավերներից և դրանց լուծմանն ուղղված աշխատանքներից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)