ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաղթող է ճանաչվել 33 դիմորդ

Ապրիլի 4, 2017
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի,  Ռումինիայի¸ Բուլղարիայի¸ Վրաստանի¸ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթների արդյունքները:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին մասնակցելու հայտ է ներկայացրել 52 դիմորդ, այդ թվում բակալավրի կրթական ծրագրով 15, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 33 և  ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ: Բակալավրի կրթական ծրագրով հաղթող է ճանաչվել 5,  մագիստրոսի կրթական ծրագրով՝ 24 և ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ:

Հայատարարված մրցույթին ներկայացված դիմումները և արդյունքներն ըստ երկրների բաշխվել են հետևյալ կերպ. 

բակալավրի կրթական ծրագրով.
Լեհաստանի Հանրապետություն – 7 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը),
Բուլղարիայի Հանրապետություն – 4 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը),
Ռումինիա – 4 դիմորդ (հաղթող է ճանաչվել մեկը),

մագիստրոսի կրթական ծրագրով.
Լեհաստանի Հանրապետություն - 11 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը),
Բուլղարիայի Հանրապետություն - 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը),
Ռումինիա - 4 դիմորդ (հաղթող են ճանաչվել չորսը),
Վրաստան – 9 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը), 
Հորդանանի Հաշիմյան Թագավորություն – 7 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը),

ասպիրանտուրայի կրթական ծրագրով.
Լեհաստանի Հանրապետություն - 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը)¸
Ռումինիա - 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող),
Հորդանանի Հաշիմյան Թագավորություն - 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)