ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հաղթանակի հետքերով». ֆիլմ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-րդ տարեդարձին

Մայիսի 3, 2023
Մշակութային լուրեր

«Հայաստանի անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը մայիսի 8-ին՝ ժամը 14:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կիրականացնի «Հաղթանակի հետքերով» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:

«Հաղթանակի հետքերով» ֆիլմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-րդ տարեդարձին:

Վավերագրական ֆիլմը նկարահանված է Հայրենական մեծ պատերազմի մասնակից հայազգի վետերանների հիշողությունների հիման վրա և ներկայացնում է հայերի անմիջական մասնակցությունը մարտական գործողություններին:

Նախագծի հիմնական նպատակը երիտասարդների հայրենասիրական դաստիարակությունն է:

Միջոցառման մուտքն ազատ է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն