ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Սառա Նալբանդյանի ընտրության արդյունքները:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը տևական ժամանակ ուներ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, և ուրախ եմ, որ իրավիճակը վերջապես հանգուցալուծվել է, ու բուհի հոգաբարձուների խորհրդի նիստում ընտրվել է Սառա Նալբանդյանը»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանը ոլորտում ունի մեծ փորձառություն, այդ թվում՝ արտերկրի բուհերի հետ համագործակցության առումով, ինչպես նաև աշխատանքի փորձ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել բուհի հոգաբարձուների խորհրդին վստահության համար. «Լիովին գիտակցում եմ ստանձնելիք պարտականությունների լրջությունը և կաշխատեմ ամենայն պատասխանատվությամբ դրանք իրականացնել: Աշխատանքիս ընթացքում անընդմեջ վերանայելու եմ բուհի կրթական ծրագրերը և դասավանդման մեթոդները, թարմացնելու եմ մասնագիտական գրականության բազան և համալրելու գրադարանը: Շատ կարևորում եմ նաև բուհի միջազգայնացման գործընթացը, քանի որ արվեստագետը չի կարող ստեղծագործել՝ կտրված լինելով համաշխարհային գործընթացներից»,- նշել է Սառա Նալբանդյանը՝ ընդգծելով, որ այդ առումով բուհը համագործակցելու է արտերկրի միջազգային բուհերի հետ. արդեն կան հաստատված կապեր միջազգային որոշ կառույցների հետ:
Սառա Նալբանդյանը կարևորել է նաև դասախոսական կազմի և ուսանողների փոխանակման ծրագրերը. «Բուհն այս պահին ունի մեկ ծրագիր՝ էրազմուս +, սակայն կան հնարավորություններ՝ դրանց շրջանակը ընդլայնելու: Նախատեսում ենք նաև միջազգային մասնագետների կողմից անցկացվելիք վերապատրաստումներ, որպեսզի պատրաստենք մասնագետներ՝ ուսանողների հետ ժամանակակից մեթոդների կիրառմամբ աշխատելու նպատակով»:
Նշենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն այս պահին ունի շուրջ 600 ուսանող և երկու մասնաճյուղ՝ Գյումրիում ու Վանաձորում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ