ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Միասին շատ կարևոր գործընթացի շատ կարևոր փուլում ենք. սեպտեմբերից դրվելու է չափորոշիչների փուլային ներդրման սկիզբը». Ժաննա Անդրեասյան

Մայիսի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ)՝ հանդիպելու աշխատակազմին և քննարկելու աշխատանքային առկա խնդիրները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԿԶՆԱԿ հիմնադրամի աշխատակիցներին համատեղ իրականացվող մեծածավալ աշխատանքների համար և նշել. «ԿԶՆԱԿ-ի դերը կրթության բովանդակային գործընթացում շատ մեծ է, ինչը յուրաքանչյուրիս համար մեծ պատասխանատվություն է, բայց նաև հնարավորություն՝ բովանդակության և որակական փոփոխությունների վրա դրականորեն ազդելու առումով»:

Ըստ նախարարի՝ Տավուշի մարզում իրականացված հանրակրթական չափորոշիչների ներդրման փորձն արդեն իսկ ցույց է տվել, որ բոլոր փոփոխությունները գալիս են համբերատար և հետևողական աշխատանքի շնորհիվ, ինչը պետք է կրկնապատկել առաջիկայում՝ 2023 թ. սեպտեմբերից չափորոշիչների փուլային ներդրմամբ:

«Միասին շատ կարևոր գործընթացի շատ կարևոր փուլում ենք. սեպտեմբերից դրվելու է չափորոշիչների փուլային ներդրման սկիզբը: Ցանկանում եմ ընդգծել, որ նախապատրաստական աշխատանքների որակը շատ ավելի կարևոր է, որպեսզի կարողանանք գործնական փուլում խուսափել մեզ արդեն ծանոթ խնդիրներից ու դժվարություններից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Քննարկմանն ընդգծվել է վերապատրաստումների ընթացքում արձանագրված խնդիրների լուծման մեթոդաբանության մշակման, աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություների, նոր առաջարկների անհրաժեշտությունն ու իրականացման կարևորությունը: Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի խոսքով՝ իրականացվող աշխատանքների ծավալը հնարավոր է կրճատել՝ մենթոր դպրոցները զարգացնելով, ինչը հնարավորություն կտա խնայել ռեսուրսները և սերտացնել դպրոցների միջև կապը:

Հանդիպման ընթացքում աշխատակիցները նախարարին են ուղղել ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, ներկայացրել ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)