ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցույթ` «100 գաղափար Հայաստանի համար»

Մայիսի 8, 2023
Լուրեր կազմակերպություններից

Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի ճարտարապետություն անվանկարգում հայտերի ընդունման ժամկետը: 

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Ճարտարապետություն անվանակարգում հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մայիսի 18-ը ներառյալ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի (կցվում է)՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010599642:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն գաղափար, որին կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամի չափով:

Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կապահովեն.

  • նորարար և կիրառական նշանակություն,
  • ներկայացված գաղափարի շարունակականություն,
  • գաղափարը կունենա հանրային մասնակցության բաղադրիչ,
  • կառաջարկեն միջգիտակարգային լուծումներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն