ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լույս է տեսել ‹‹Թավջութակի հայկական կոնցերտներ›› ձայնասկավառակը

Մայիսի 10, 2023
Մշակութային լուրեր

Լույս է տեսել ‹‹Թավջութակի հայկական կոնցերտներ›› ձայնասկավառակը, որում ընդգրկված են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Միշել Պետրոսյանի Թավջութակի կոնցերտները:

Ալբոմը ձայնագրվել և հրատարակվել է դասական երաժշտության ձայնագրման առաջատար BIS Records լեյբլի կողմից. ձայնագրությունն իրականացվել է ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:

Կոնցերտների մենակատարն է բրիտանաբնակ անվանի հայ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, որը հանդես է գալիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարձրակարգ նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

‹‹Թավջութակի հայկական կոնցերտներ›› ձայնասկավառակը բացում է Արամ Խաչատրյանի Թավջութակի մինոր կոնցերտը՝ գրված 1964 թ.-ին: Ստեղծագործությունը ներառում է հայկական և վրացական ֆոլկլորի բազում երաժշտական ակնարկներ և ռիթմիկ պարեր: Այն ավելի մոտ է թավջութակի համար գրված սիմֆոնիայի, քան կոնցերտի: Երկրորդ ստեղծագործությունը Առնո Բաբաջանյանի Թավջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտն է (1962), որի արմատները ձգվում են դեպի հայկական ժողովրդական երաժշտություն: Ձայնասկավառակն ավարտվում է հայկական ծագումով ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի Թավջութակի կոնցերերտով՝ գրված 2022 թ.-ին: Կոնցերտը կրում է ‹‹8.4›› անվանումը, այն հղում է Ծննդոց գրքի 8-րդ գլխի 4-րդ խոսքին, որտեղ առաջին անգամ հիշատակվում է Արարատ լեռը: Ստեղծագործությունը փառաբանում է ‹‹սուրբ լեռան››՝ Արարատի խորհրդանշական և հոգևոր կողմերը և միավորում է հայկական ու բյուզանդական հոգևոր-ծիսական երաժշտությունը:

Նշենք, որ ‹‹Թավջութակի հայկական կոնցերտներ›› ձայնասկավառակը պայմանականորեն համարվում է BIS Records-ի 2011 թ.-ին թողարկած ‹‹Հայկական ռապսոդիա›› ձայնասկավառակի շարունակությունն է, որտեղ նույնպես ներկայացված են թավջութակի համար գրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)