ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են պետության և երիտասարդ եվրոպական դեսպանների համագործակցության հեռանկարները

Մայիսի 10, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հյուրընկալվել էին «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության անդամները, որոնք ներկայացնում են ՀՀ տարբեր համայնքները (Գյումրի, Սևան, Էջմիածին, Եղվարդ, Արմավիր, Ոսկեհատ և այլն):

Հայաստանի եվրոպական դեսպաններին ընդունել է ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: Նա ողջունել է ներկաներին՝ անդրադառնալով հանդիպման նպատակին. «Այս հանդիպմամբ ցանկանում ենք ծանոթանալ համայնքներում ձեր գործունեությանը և զուգահեռ ներկայացնել ԿԳՄՍ նախարարության՝ երիտասարդության ոլորտում իրականացվող քաղաքականությունը: Քննարկման արդյունքում կհասկանանք ռեսուրսների համադրելիությունը և հետագա համագործակցության հնարավորությունները»:

Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետն ընդգծել է, որ պետական քաղաքականության առաջիկա մարտահրավերներից է երիտասարդության մասին օրենքի մշակումը, ինչից կբխի նաև ռազմավարությունը: Այս համատեքստում նա կարևորել է երիտասարդական կազմակերպությունների քարտեզագրումը, որի նպատակն է երիտասարդներին օրենքի մշակման գործընթացի մաս դարձնելը:

Երիտասարդ եվրոպական դեսպանները համառոտ ներկայացրել են իրենց գործունեությունը՝ նշելով, որ աշխատանքները չեն սահմանափակվում միայն տվյալ համայնքում. դրանց սահմաններն ընդգրկում են այլ համայնքներ ևս՝ ստեղծելով համագործակցային պայմաններ:

Հանդիպմանը քննարկվել են պետության և «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության հնարավոր համագործակցության հեռանկարները տարբեր ոլորտներում: Կողմերն անդրադարձել են պետական կառավարման համակարգում կամավորների ներգրավումը խթանելու անհրաժեշտությանը, մասնավորապես՝ պետական միջոցառումների կազմակերպման, դպրոցներում մասնագիտական կողմնորոշման աջակցության, երիտասարդական կենտրոնների ստեղծման ու կայացման և այլ հարցերում: Քննարկվել են նաև եվրաակումբների ցանցի ընդլայնումը դպրոցների միջոցով, ինչպես նաև Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ երիտասարդ դեսպաններն առաջնահերթ են համարել Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի ակտիվացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել շարունակական և հստակեցնել հետագա անելիքները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)