ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սյունիքում անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային 3-րդ փառատոնը

Մայիսի 11, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Կոմիտաս փառատոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մայիսի 5-11-ն անցկացվել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնը:

«Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնն իրականացվում է ՀՀ Սյունիքի մարզում։ Փառատոնին մասնակցում են Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքներում և Խնձորեսկ, Շինուհայր գյուղերում գործող 12 երգչախմբեր։

Փառատոնի պատվավոր հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

«Երգով ու սիրով» փառատոնի նպատակն է զարգացնել մանկապատանեկան երգչախմբային արվեստը Սյունիքի մարզում, խթանել նոր երգչախմբերի ստեղծումը, կատարելագործել գործող երգչախմբերի մասնագիտական հմտությունները:

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի է ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը: Այնուհետև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի մշակույթի պալատի դահլիճում կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը:

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում կայացել է «Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնի գլխավոր համերգը` Սյունիքի 12 երգչախմբերի մասնակցությամբ: Կապանի երաժշտական ուսումնարանի դահլիճի բեմում էին Գորիսի թիվ 1, Կապանի թիվ 1, Կապանի թիվ 2, Կապանի թիվ 3, Կապանի արվեստի մանկական, Սիսիանի, Խնձորեսկի, Շինուհայրի երաժշտական դպրոցների, Տաթևի «Զանգակներ», Կապանի արվեստի պետական քոլեջի, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերը:

Փառատոնի շրջանակում Արցախի Մարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Ալվինա Բաղդասարյանը և դպրոցի երգչախումբը՝ խմբավար Զարինե Մուսայելյանի ղեկավարությամբ, խորհրդանշական մասնակցությամբ՝ տեսաուղերձով ողջունել են «Երգով ու սիրով» փառատոնի մասնակից երգչախմբերին։ Տեսաուղերձը մայիսի 9-ի՝ փառատոնի կենտրոնական համերգի ընթացքում հնչեցվել է մեծ տեսապատկերի տեսքով, ինչը ջերմ արձագանք է գտել ունկնդիրների և մասնակից խմբերի կողմից։

Հաջորդիվ՝ մայիսի 10-ին, Գորիսի պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)